Թրամփը Ասիայի երկրներին կոչ է անում ուժեղացնել ճնշումները Փհենյանի դեմ
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ասիական երկրներով իր շրջագայությունն օգտագործել ընդգծելու համար, որ միջուկային զենք ունենալու Հյուսիսային Կորեայի ձգտումները տանում են դեպի փակուղի: Նա մտադիր է կոչ անել երկրներին՝ ուժեղացնել ճնշումները Փհենյանի վրա: Այդ մասին հայտնել է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմաստերը, փոխանցում է Reuters-ը:
Նրա խոսքով, Թրամփը հասկանում է, որ խնդրի լուծման համար ժամանակը լրանում է : «Մենք կխնդրենք երկրներին անել ավելին: Նախագահ Թրամփը կոչ կանի երկրներին Փհենյանի նկատմամբ ճնշումները մեծացնել, որպեսզի այդ երկրի ղեկավարությանը համոզենք, որ միջուկային զենքին ձգտելը տանում է փակուղի»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



