Yerevan, 23.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է պետք իմանալ այդքան կարևոր սկրինինգային հետազոտությունների վերաբերյալ

SOCIETY

2015թ-ից ՀՀ Առողջապահության նախարարությունն իրականացնում է սկրինինգային ծրագիր՝ առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես բնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով: 

Ի՞նչ է սկրինինգը և ինչու է այն անհրաժեշտ


Սկրինինգը հետազոտությունների կոմպլեքս է, որը հետապնդում է հիմնականում կանխարգելիչ նպատակ: Զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի նկատմամբ սկրինինգային հետազոտության նպատակը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն է, հատկապես աշխատունակ տարիքի բնակչության շրջանում, իսկ երկարաժամկետ նպատակը այդ հիվանդություններից մահացության նվազեցումը: Նշված հիվանդությունների մեծամասնությունը կրում է թաքնված բնույթ, այդ իսկ պատճառով դրանց վաղարժամ հայտնաբերումը խիստ կարևոր է:

Ո՞վքեր կարող են անցնել  սկրինինգային հետազոտություններ
- Զարկերակային գերճնշման հետազոտություն ՝ 35-68 տարեկան ՀՀ բնակչություն

- Շաքարային դիաբետի հետազոտություն՝ 35-68 տարեկան ՀՀ բնակչություն

- Արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված ՊԱՊ հետազոտոթյուն ՝ 30-60 տարեկան կանայք
։

Ո՞րտեղ են իրականացվում սկրինինգային հետազոտությունները
Սկրինինգային հետազոտությունները իրականացվում են առողջության պահպանման առաջնային օղակի բուժհաստատություններում՝քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում: 

Ո՞րքան հեշտ և անվնաս են սկրինինգային հետազոտությունները


Զարկերակային գերճնշման սկրինինգը իրականացվում է պարզապես արյան ճնշումը չափելով: Սա բոլորին ծանոթ գործողություն է՝ մեխանիկական կամ էլեկտրոնային ճնշաչափով, որը, միանշանակ, անվնաս է, որևէ հետևանք չի թողնում: 
Շաքարային դիաբետի սկրինինգը իրականացվում է գլյուկոմետրի միջոցովարյան մեջ քաղցի գլյուկոզի պարունակության որոշմամբ:  
Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգը իրականացվում է ՊԱՊ քսուկի հետազոտությամբ: Պապ քսուկի հետազոտության համար կատարվող գործողության ժամանակ  կինը չի զգում ցավ, չի ունենում արյունահոսություն կամ մեկ այլ բարդություններ: 


Ո՞րքան արժեն սկրինինգային հետազոտությունները


Աշխարհում ամեն բան ունի արժեք, նույնիսկ՝ զարկերակային ճնշում չափելը, որն ամենահեշտ ու ծախս չպահանջող գործողություններից կարող է թվալ: Իրականում սա աշխատանք է, որի համար անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ  եւ տեխնիկական միջոցներ: Այսինքն, սկրինինգային այս երեք հետազոտություններն ունեն որոշակի արժեք: Սակայն այսօր դրանք Հայաստանում կատարվում են անվճար։ Ավելի ճիշտ՝ դրա համար վճարում է պետությունը՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի միջոցներից: Քաղաքացին այս հետազոտությունների համար որևէ գումար որևէ մեկին որևէ տեղ չի վճարում: 



Միանա՛նք


2015թ-ից մինչ օրս զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման համար կատարված սկրինինգային հետազոտություն է անցել 35-68 տարեկան շուրջ 605 հազար քաղաքացի: Նույն տարիքի մոտ 408 հազար քաղաքացի հետազոտվել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նպատակով, ինչը թույլ է տալիս հայտնաբերել շաքարային դիաբետը: 30-65 տարեկան շուրջ 148 հազար կին ՊԱՊ թեստի հետազոտություն է անցել՝ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար: 


Որևէ խնդրի հայտնաբերման դեպքում առաջնային բուժօղակի բժիշկը ուղղորդում է համապատասխան նեղ մասնագետի մոտ:



Հիշե՛նք


Ոչ վարակիչ հիվանդություններն այսօր աշխարհում մարդկային մահացության հիմնական պատճառն են համարվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սրտանոթային, քաղցկեղային և էնդոկրին  հիվանդությունների հետևանքով մահացության աճն ակնառու է անգամ ՛՛ամենավարակիչ՛՛ ՁԻԱՀ-ից, տուբերկուլոզից, մալարիայից մահացության համեմատությամբ: Ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը կազմում է ընդհանուրի 80%-ը: Ընդ որում, այս միտումն, ըստ կանխատեսումների, շարունակվելու է առաջիկա 20 տարիների ընթացքում:

Պահպանե՛նք մեր ամենաթանկ ունեցվածքը՝ առողջությունը



The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California