ԴԱՀԿ աշխատակցի բազմաբնակարան շենքերը
SOCIETYPast.am-ը տեղեկացնում է.Հունիսին ԴԱՀԿ ապահովող ծառայության ֆինանսական բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված Տաթևիկ Լևոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է երկու անշարժ գույք, երկուսն էլ՝ բազմաբնակարան բնակելի շենք: Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նրան է պատկանում նաև «MITSUBISHI PAJERO IO 1.8» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 300 հազար դրամ, 19 հազար 800 ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո: Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում՝ հունվարից–հունիս ընկած ամիսների ընթացքում, ունեցել է 1 միլիոն 871 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



