Հայաստանը նարկոտրաֆիկի խաչմերուկ
ANALYSIS
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:
Սա արդեն նմանատիպ երկրորդ խոշոր դեպքն է: Մինչ այդ էլ հերոինի ավելի մեծ պարտիա էր Իրանից մտել Հայաստան ՝ Վրաստան ուղևորվելու: Ու կրկին թիրախում Թուրքիայի քաղաքացի էր:
Ստացվում է, որ Հայաստանը դառնում է նարկոթրաֆիկի տարանցիկ ուղի: Բնականաբար այս երկու խոշոր դեպքերը միակը չեն: Եթե այս ճանապարհը փորձարկված չլիներ, նման չափաքանակ երբեք չէին անցկացնի Հայաստանով: Իսկ թե ինչու հենց այդ երկու դեպքերում բռնվեցին, չենք կարող ասել: Պատճառները բազմազան կարող են լինել ՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, պրոֆիլակտիկ և այլն:
Իսկ ամենացավալին այն է, որ Իրան-Հայաստան-Վրաստան գիծը օգտագործվում է ոչ թե օրինակ գազ տարանցելու համար, այլ թմրանյութ: Տպավորություն է ստեղծվում, որ ապօրինի նարկոթրաֆիկի համար Հայաստանում քաղաքական կամք կա, բայց Իրանից Վրաստան գազ արտահանելու համար ՝ ոչ:
Արտակ Ասլանյան




















































