Սահմռկեցուցիչ դեպք Կոտայքում. հայտնաբերվել են 1.5 ամիս առաջ անհայտ կորած, սպանված 56-ամյա կնոջ և 53-ամյա տղամարդու դիերը
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության աշխատակիցները Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածից դեպի մոտ 4 կմ գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են 2 դի, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիերը կապված էին պոլիէթիլենային տոպրակով և գրեթե 1 ժամից ավել պահանջվեց, մինչև ոստիկաններն ու քննիչները կարողացան դիերի վրայից հեռացնել հողաշերտը և դուրս բերել դրանք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը, ովքեր այս տարվա սեպտեմբերի 18-ից որպես անհայտ կորած՝ որոնվում էին Ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից։
Տեղում աշխատող դատաբժիշկը հայտնեց, որ դիերը ամբողջովին գտնվում են նեխած վիճակում և անհրաժեշտ է, որպեսզի դիերը տեղափոխվեն դիահերձարան։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանվածների բարեկամներն ու հարևանները, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսելուց, ասում էին. «Սեպտեմբերի 18-ից ոստիկաններն ու քննիչները ման են գալիս, ասե՞ղ էին, որ ընկել էին դեզի մեջ, չէին կարողանում գտնել»;
Դիակների հայտնաբերման վայրում հայտնաբերվել է նաև երկաթե ձող, որը նույնպես առգրավվեց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



