Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Անվերահսկելի իրավիճակ

SOCIETY

Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի դեպքն իր բոլոր առումներով արտառոց որակվեց: Հոկտեմբերի 30–ին Արմավիրի բնակիչը մուտք էր գործել մանկապարտեզ և իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ վերցրել 3–ամյա տղա երեխայի: Նա մարմնական վնասվածքներ էր հասցրել իր նախկին կնոջը, ով աշխատում է նույն մանկապարտեզում՝ որպես դաստիարակչուհի: Պատանդառուն վնասվածքներ էր հասցրել նաև կնոջ տատիկին, ով մանկապարտեզի տնօրենն է: Ի վերջո պատանդառուն վնասազերծվեց, իսկ երեխան անվնաս ազատ արձակվեց: Վնասազերծման ընթացքում տղամարդը դանակով վնասել էր ինքն իրեն և անմիջապես տեղափոխվել բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության։ Մասնավոր դեպքը բոլոր մանկապարտեզների երեխաների անվտանգության հարցը բարձրացրեց:

Past.am–ը ՄԻՊ աշխատակազմից փորձեց հասկանալ` ի՞նչ ուսումնասիրություն կա այս առումով, մասնավոր դեպքը կստիպի՞ հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի նման դեպք այլևս չկրկնվի:

ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մանկապարտեզներում և դպրոցներում անվտանգության ապահովման խնդրի կարևորագույն նպատակներից մեկը երեխաների պաշտպանված լինելու հարցն է:

«ՄԻՊ աշխատակազմն այդ խնդրի կարգավորման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանելու: Իրավասու մարմինների հետ համագործակցությամբ` ՄԻՊ աշխատակազմը վեր է հանելու խնդիրներն ու նախանշելու դրանց լուծման ուղղությունները»,–ընդգծեց Նունե Հովսեփյանը:

ՄԻՊ–ից առաջիկա քայլերի առումով մեզ այլ մանրամասներ չհայտնեցին: Գալով արդեն մասնավոր դեպքին` ՄԻՊ ներկայացուցիչը հավելեց, որ ուշադրությամբ հետևել են «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի զարգացումներին. «Ոստիկանությունից պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվություն ենք ստացել: ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հիվանդանոց: Մեր ներկայացուցիչները տեսակցել են նաև 3–ամյա երեխային, ընտանիքի անդամների հետ խոսել հոգեբանական օգնություն տրամադրելու մասին»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի ցանկանում առանձնացնել դեպքը:

«Հարցն այստեղ մանկապարտեզները չեն, հարցն այն է, որ արդեն նույնիսկ մանկապարտեզներն են թիրախավորվել: Հարցն անպատժելիությունն է, ոստիկանական թույլ վերահսկողությունը: Ոստիկանական վերահսկողությունը պետք է ամենուր այնքան բարձր մակարդակի լիներ, որ այսպիսի դեպքեր չարձանագրվեին: Մարդիկ պետք է զգաստ լինեին այդ վերահսկողությունից: Վերջին շրջանի դեպքերն ու կրակոցները փաստեցին այն մասին, որ ցանկացած մեկն իր մտածածի չափով կարող է ինչ–որ հանցագործության դիմել: Խոսքը թույլատրելիության աստիճանի մասին է: Մարդն արդեն մտածում է, որ ինքն էլ կարող է, ինչու չէ` նաև մանկապարտեզում ինչ–որ բան անել»,– նշեց իրավապաշտպանը:

Ըստ նրա` անպատժելիության մթնոլորտն է նման դեպքեր ստեղծում. ««Վերնիսաժի» տարածքում տեղի ունեցած վերջին դեպքն արտառոց էր, իսկ դրան նախորդել էին բազմաթիվ այլ նման դեպքեր: Այսինքն`մենք տեսնում ենք, որ իրավիճակն անվերահսկելի է: Մթնոլորտը պետք է վերահսկելի լինի, որ որևէ մեկի մտքով նման քայլի դիմելու համարձակություն չառաջանա: Վերջին մեկ տարվա կտրվածքով վերցնենք դեպքերը` սկսած ՊՊԾ գնդից: Այն պետական կարևոր տարածք էր, որը պետք է խիստ վերահսկելի լիներ թե՛ ոստիկանության, թե՛ ԱԱԾ–ի կողմից: Տեսեք, թե այդ դեպքից հետո որքան կրակոցներ և նման դեպքեր եղան»:

Աննա Բադալյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia