Ուկրաինայում հրաժարվել են փախստականի կարգավիճակ շնորհել Սաակաշվիլիին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը մերժել է ձևակերպել Օդեսայի նախկին նահանագապետ Միխեիլ Սաակաշվիլիին փախստական ճանաչելու մասին փաստաթղթերը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ծառայությունից հայտնել են, որ 01.11.2017-ին Սաակաշվիլիին մերժել են փախստական ճանաչել՝ պայմանավորված «ռասսայի, դավանանքի և ազգության կամ քաղաքական համոզմունքների պատճառով հետապնդումների զոհ դառնալու մտավախության հիմնավորման բացակայությամբ»:
Փաստաթղթի բնօրինակն առձեռն հանձնվել է Սաակաշվիլիին:
Հիշեցնենք որ հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել, որ Միխեիլ Սաակաշվիլին դիմում է ներկայացրել իրեն Ուկրաինայում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



