Հայաստանի համար անվտանգության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է. Շարմազանովը՝ ՌԴ-ից արտոնյալ պայմաններով զենք ձեռք բերելու մասին
SOCIETYԱրտոնյալ վարկով Ռուսաստանից ներքին գներով զենքի նոր խմբաքանակ ձեռք բերելու քայլը խոսում է այն մասին, որ Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ ռազմական և ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որտեղ ռազմական համագործակցությունն առանցքային է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Այս պահին այդ համագործակցությունը և դաշնակցային հարաբերությունները շահեկան են Հայաստանի համար և չկա մեկ այլ երկիր, ըստ Շարմազամովի, որը կարող է Հայաստանին տրամադրել ներքին գներով նման որակյալ զենք և ռազմական տեխնիկա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



