Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Իրաքյան Քրդստանը ճիշտ չէր հաշվարկել իր քայլերը․արաբագետ

POLITICS

Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ այն, որ Իրաքի կենտրոնական կառավարության, տարածաշրջանային դերակատարներ Իրանի և Թուրքիայի կողմից ամեն հնարավոր եղանակով փորձ էր արվելու Իրաքյան Քրդստանի հանրաքվեն չեղարկելու կամ տապալելու ուղղությամբ, կանխատեսելի էր, սակայն Իրաքյան Քրդստանի իշխանություններն այսօր ստեղծված իրավիճակի մասին ճիշտ կանխատեսումներ չէին արել: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ իրականում վերջիններս ճիշտ չէին հաշվարկել իրենց քայլերը:

«Իմ խորին համոզմամբ՝ նրանց հաշվարկները պայմանավորված էին անկախության հանրաքվեն հետճգնաժամյան Իրաքում որպես  առիթ օգտագործելով՝ իրենց շահերն առաջ տանելու համար»,- ասաց նա՝ նկատելով, որ իրականում Իրաքյան Քրդստանի սպասումները չիրականացան, գործընթացներն առավել շատ հակառակ ուղղությամբ գնացին:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Իրաքյան Քրդստանի իշխանությունների հաշվարկները մի քանի շերտ ունեին: Ըստ նրա՝ հաշվի էին առել տարածաշրջանային իրողությունները՝ այնտեղ ընթացող զարգացումները, ներիրաքյան զարգացումները, Իրաքի կառավարության թույլ , ոչ ինքնուրույն լինելը: Նրա նկատառմամբ՝ Իրաքյան Քրդստանը չէր ակնկալում, որ Իրանն ու Թուրքիան այդքան բուռն կարձագանքին հանրաքվեին և անգամ ռազմական օժանդակություն կցուցաբերեին Իրաքի կենտրոնական իշխանություններին:

«Իրաքի կենտրոնական իշխանությունները կարողացան միանգամից ազատագրել իրենց, բայց Իրաքյան Քրդստանի ազդեցության գոտում գտնվող տարածքները»,- մատնանշեց նա:

Արմեն Պետրոսյանը նաև նկատեց, որ Իրաքի քրդերը կարծում էին, որ միջազգային հանրությունը՝ հատկապես Արևմուտքը կաջակցեն իրենց նախաձեռնությանը, սակայն այս սպասումներն էլ չիրականացան: «Առնվազն երեք հարթություններում իրենց հաշվարկները սխալ էին»,- նշեց նա:

Արաբագետը նկատեց, որ Իրաքյան Քրդստանի հանրաքվեն երկու հարթություններում պետք է դիտարկել՝ ներիրաքյան և ներքրդական: «Մի կողմից հանրաքվեն անհրաժեշտ էր Մասուդ Բարզանիի համար, որ ներքին ինչ-որ խնդիրներ լուծի, դրանք որոշակի առումով քաղաքական խնդիրներ էին: Իսկ ներիրաքյան հարթությունում կարևորվում էր տարածքների վրա ազդեցության հարցը: Իրաքը որևիցե կերպ չէր ճանաչում Իրաքյան Քրդստանի ազդեցության տակ գտնող որոշ տարածքները, որպես վերջինիս մաս: Ենթադրվում էր, որ արդեն մոտ ապագայում, երբ ավարտվելու էր ԻՊ-ի դեմ պայքարը, Իրաքյան Քրդստանը նպատակ ուներ այդ տարածքների հարցը շահարկելով իր շահերը պաշտպանելու, մինչդեռ եղավ տրամագծորեն լրիվ հակառակ իրավիճակը»,- ասաց նա:

Նրա խոսով՝ այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ Իրաքյան Քրդստանում պառակտումներ կան և՛ այստեղի իշխող կուսակցության, և՛ զինվորականության միջև: «Բավականին պառակտիչ գործընթացներ եղան»,- ասաց նա:

Կանխատեսելով, թե ինչ կարող է լինել հիմա, երբ Իրաքյան Քրդստանի ցանկություններն հանրաքվեից հետո չեն իրականանում և հանրաքվեի հիմքերում կանգնած նախագահ Մասուդ Բարզանին էլ հրաժարվել իր պաշտոնից և նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունից, Արմեն Պետրոսյանը նկատեց, որ եղածը քրդերի՝ քաղաքական  հասունություն չունենալու պատճառով է:

«Միայն այն, որ պաշտպանական ուժերն այդտեղ ունեն քաղաքական պատկանելիություն, քրդական երկու փեշմարգաները երկու կուսակցության են պատկանում՝ բարզանիների և թալաբանիների գլխավորած կուսակցություններին: Բացի այդ՝ մենք տեսնում են կլանային դրսևորումներ, տեսնում ենք, որ իշխանության վերնախավում բարզանիներն են, դեր է խաղում կլանային գործոնը: Կլանային կառավարումը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ»,- նշեց նա:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Իրաքյան Քրդստանի հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակից այսօր այնտեղի քաղաքական ուժերը դասեր չեն քաղի:

«Առաջիկա ութ ամիսն անցումային շրջան է, ընտրություններ են լինելու: Այս ամիսները պայմանավորված են լինելու արտաքին դերակատարների հետ հարաբերվելու կարողություններով, ստացված երաշխիքներով: Այնուամենայնիվ, կարծում եմ, իշխող «ժողովրդական» կուսակցությունը կշարունակի իր դերակատարությունն ունենալ՝ չնայած վերջին իրադարձությունների հետ կապված այս կուսակցության վարկանիշը տատանվել էր: Բավականին լուրջ ազդեցություն ունի «Գորան» շարժումը, որը դեմ էր հանրաքվեի անցկացմանը և բավականին ընդդիմադիր կեցված ցուցաբերեց և կարողացավ հօգուտ իրեն օգտագործել իրավիճակը: «Քրդստանի Հայրենակցական միություն» կուսակցությունը, որը բավականին լուրջ պառակտման գործընթացներ է  սկսել, կարող է հաջողություն ունենալ, չնայած նրան, որ քարոզչական նպատակներով բարզանիական ուժերը կարողացան ստեղծել տպավորություն, որ Քիրքուկի զիջման մեղավորը հենց այդ կուսակցությունն է, քանի որ քրդական «փեշմարգաները» նրանց վերահսկողության ներքո են գտնվում»,- ասաց նա՝ նշելով, որ  անցումային այս շրջանում հատկապես կարևորվելու է այն, թե ինչպես կաշխատեն քրդական իշխանություններն արտաքին դերակատարների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իրանի հետ:

Արմեն Պետրոսյանը, նկատեց, որ եթե Իրաքյան Քրդստանը կարողանա «լեզու գտնել» նշյալների հետ, ապա կկարողանա պահպանել իր ինքնավարությունը գոնե այն տեսքով, որ ուներ 2014 թվականից:

Անդրադառնալով այսօր Իրաքյան Քրդստանում տիրող վիճակի արդյունքում հայ համայնքին սպառնացող մարտահրավերներին, նա նշեց, որ պետք չէ առանձնացնել հայ համայնքը այնտեղ ապրող մնացած համայնքներից: «Թիրախավորված քաղաքականություն հայ համայնքի նկատմամբ չի լինի: Ես կարծում եմ, որ այն իրավասությունները կամ հնարավորությունները, որ կտրվեն Իրաքյան Քրդստանի տարածաշրջանին, դրանք ազդեցություն կունենան նաև հայ համայնքի վրա: Մենք տեսնում ենք նաև ներքին հակամարտություն Իրաքյան Քրդստանում, որը ևս կարող է  վատթարացնել սոցիալ-տնտեսական, անվտանգային հարցերն այնտեղ, ինչը ևս իր ազդեցությունը կունենա նաև համայնքի վրա: Տնտեսական խնդիր այստեղ ևս կա․հայտնի է, որ Իրաքյան Քրդստանը վերջին տարիներին օժտված էր բավականին լայն լիազորություններով, սակայն հիմա չի բացառվում, որ Իրաքը սահմանափակի այդ լիազորությունները: Այդ պարագայում մենք ականատես կլինենք Իրաքյան Քրդստանի ազդեցության նվազմանը»,- ասաց նա:

Հաշվի առնելով այս պահին տեղի ունեցող զարգացումները, Արմեն Պետրոսյանի խոսքով, ճիշտ էր ՀՀ-ի դիրքորոշումը՝ ոչ մի կերպ չարձագանքելը Իրաքյան Քրդստանում տեղի ունեցողին: Նա նկատեց, որ լռելյայն մոտեցում տարբեր գործընթացների վերաբերյալ օգտագործում են աշխարհի շատ երկրներ, իսկ արձագանքողները հիմնականում այդ գործընթացների հետ ուղղակի կապ և շահեր ունեցողներն են:

«Քանի որ Հայաստանն այդ գործընթացների հետ ուղղակի կապ չունի, պետք է պարզապես հետևի դրանց, ինչին էլ մենք ականատես ենք լինում»,- ասաց նա:

 

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive