Երևանում վճռական են տրամադրված մանկապարտեզների և դպրոցների անվտանգության ապահովման հարցում
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու 2–րդ նստաշրջանի 2–րդ նիստին անդրադարձավ դպրոցների և մանկապարտեզների անվտանգության խնդիրներին: Նիստից հետո տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով հոկտեմբերի 30–ին Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, հարցրեց, թե ինչ լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու մանկապարտեզների և դպրոցների անվտանգությունն ապահովելու համար: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ հետագա քայլերում քաղաքապետարանը կներգրավի նաև ոստիկանությանը:
«Մենք պետք է մանկապարտեզների և դպրոցների անվտանգության պայմաններն ուժեղացնենք: Մենք արդեն խնդրել ենք ոստիկանությանը, որ իրենք էլ հսկողությունն ուժեղացնեն և տեսնենք, թե հետագայում ինչ քայլեր ենք ձեռնարկելու այդ ուղղությամբ»,– ասաց նա:



