ՀՀԿ-ն վճռական է տրամադրված «այո»-ի շտաբի արդյունավետ աշխատանքի հարցում
POLITICSԻշխող Հանրապետական կուսակցությունը վճռական է տրամադրված Սահմանադրական բարեփոխումների «այո»-ի շտաբի արդյունավետ աշխատանքի հարցում: «Այո»-ի կենտրոնական շտաբի պետի տեղակալ Վահրամ Բաղդասարյանը, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով շտաբի առաջիկա անելիքները, նշեց, որ շտաբն իր հունով աշխատում է և մոտակա երկու օրը պարզ կլինի, թե որ մարզ է լինելու առաջին այցելությունը: «Շտաբի հետագա աշխատանքային ընթացքը պարզ կլինի առաջիկայում: Ես մասնակցելու եմ Սահմանադրական փոփոխությունների ակտիվ քարոզարշավին և լինելու եմ բոլոր մարզերում»,- հայտնեց նա:
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կանցկացվի Սահամանդրական փոփոխությունների հանրաքվե: ՀՀԿ-ն ձևավորել է «այո»-ի քարոզչության կենտրոնական շտաբ, որի պետն է Հովիկ Աբրահամյանը: Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում է կառավարման խորհրդարանական մոդելը:



