Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Նիդեռլանդներին. Եվրոպայի առաջնություն
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց Նիդեռլանդների թիմին Եվրոպայի առաջնության 4-րդ տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի թիմը 2,5-1,5 հաշվով հաղթեց Նիդեռլանդներին: Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտվեց:
Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 17:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



