Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականը կգլխավորի մինչև Եվրո-2020-ի ավարտը
SPORTՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն հայտարարել է, որ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի գլխավորել ազգային թիմի կազմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020 թվականը: Այսպիսով, 49-ամյա մասնագետը Ֆրանսիայի ընտրանու կազմը կգլխավորի մինչ Եվրո-2020-ի ավարտը:
Դեշամն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2012 թվականին: Նրա գլխավորությամբ եռագույնները դուրս են եկել Աշխարհի 2014 թվականի առաջնության 1/4 եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել էին Գերմանիային: Եվրո-2016-ում նրանք հասել էին մինչև եզրափակիչ, սակայն լրացուցիչ ժամանակում պարտվել էին Պորտուգալիայի ազգային հավաքականին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



