Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր սադրանք Մերձավոր Արևելքում

INTERNATIONAL NEWS

Պաշտոնական Բաղդադի և քրդական Փեշմերգայի վերջին շփումներն ու հնարավոր համաձայնությունները շատ ավելի գլոբալ նշանակություն ունեն, քան իրաքյան սահմանային անցակետերում և բոլոր վիճելի տարածքներում կառավարական ուժերի ներկայության ապահովումը: Անշուշտ, Բաղդադն այդ խնդրի լուծմամբ էականորեն կսահմանափակի քրդերի անկախական պայքարը՝ Էրբիլին զրկելով ոչ միայն իր նավթային միջոցներից, այլև հանրության ներսում խորացնելով կառավարության ու Փեշմերգայի նկատմամբ առկա անվստահությունը:

Սակայն, սրանից շատ ավելի կարևոր մի բան կա, որի առիթով Իսրայելն, օրինակ, արդեն այս պահին է ջղաձգվում: Բանն այն է, որ Իրաքի բանակն ու Իրանի հովանավորյալ Հաշդ աշ–Շաաբ շիական աշխարհազորը հոկտեմբերի 27–ին հասել էին մինչև Ֆիշխաբուր սահմանային անցակետ՝ այդպիսով խափանելով Իրաքի ու Սիրիայի քրդերի միջև հաղորդակցությունը:

 

Եվ չնայած հրադադարի հաստատման, Անկախության հանրաքվեի արդյունքները սառեցնելու էրբիլյան խոստմանն ու Բաղդադ–Փեշմերգա շփումներին՝ նույնիսկ հոկտեմբերի 28–ին, Նեյնավայում ընթացող նիստի պայմաններում էին ռազմական բախումները Ֆիշխաբուրում շարունակվում: Իսրայելում համոզված են, որ այս սցենարի հեղինակը Թեհրանն է, որը կտրելով Իրաքի և Սիրիայի քրդերի կապը՝ կամենում է Բաղդադի օժանդակության պայմաններում ամրապնդել իր «նավթառատ շիական կամուրջը», որն իրանական սահմաններից կձգվի մինչև Իրաք, Թուրքիա, Սիրիա, Միջերկրական ծով և կհասնի իսրայելական տարածքներին:

Այդ կամրջի 2 առանցքային կետերը, բնականաբար, իրաքյան Ֆիշխաբուրն ու սիրիական Աբու–Քեմալն են (Դեյր էզ–Զոր նահանգ), որտեղ նույնպես շատ հետաքրքիր պրոցեսներ են ընթանում իրաքյան զարգացումներին զուգահեռ: Հավանաբար կամ Իսրայելին է հաջողվել հաշված ժամերի ընթացքում «իրանական սպառնալիքը» տեսանելի դարձնել նաև ԱՄՆ–ի համար, կամ նախնական պլանն է այդպիսին եղել, եթե Միջազգային կոալիցիայի հրամանատար Ռայան Դիլոնը նվազեցրեց իր իրաքյան խանդավառությունն ու արդեն շաբաթ երեկոյան հայտարարեց սիրիական քրդերի հետ միասին Աբու–Քեմալը ԴԱԻՇ–ից ազատագրելու նոր օպերացիայի վերաբերյալ:

Ընդ որում՝ այն դեպքում, երբ Սիրիայի բանակը մի քանի կիլոմետր հեռավորությամբ էր կանգնած Աբու–Քեմալից, իսկ պաշտոնական Դամասկոսն ավելի վաղ էր հայտարարել Սիրիայում ԴԱԻՇ–ի վերջին ապաստարանն ազատագրելու և իր նավթահանքերը տնօրինելու անհրաժեշտության վերաբերյալ: Իհարկե, կոալիցիայի հրամանատարությունը չի կեղծում, երբ օպերացիան հենց այս պահին սկսելու՝ իրենց ուղղված հարցերին պատասխանում է, թե՝ «ներկայում անհրաժեշտ է ամրապնդել այն հաջողություները, որ Սիրիայի քրդական դեմոկրատական ուժերն են արձանագրել՝ ԴԱԻՇ–ից ազատագրելով և վերահսկելով Օմարի նավթահանքերը՝ տրամաբանական հաջորդ կետը Աբու–Քեմալը դարձնելով»:

Բայց այս կիսաճշմարտությամբ թաքցվում է այն փաստը, որ իրականում խնդիր է դրվել մի կողմից՝ Դամասկոսին զրկել իր գլխավոր նավթահանքերից և հետագայում Բաշար–ալ–Ասադին սոսկ «հաշված օրեր նվիրել», մյուս կողմից՝ խափանել Բաղդադ–Թեհրան վերահսկողությունը իրաքյան Ֆիշխաբուրից մինչև սիրիական Աբու–Քեմալ ընկած հատվածում: Հավանաբար, ԱՄՆ–ում համոզված են, որ սիրիական զինված հակամարտության ավարտի շեմին հնարավոր է իրավիճակից ոչ միայն չպարտված, այլև հաղթող կողմ դուրս գալ՝ Սիրիայի հարցերը լուծելուց հետո հետագայում ճնշում գործադրելով նաև Բաղդադի վրա (ի դեպ, հենց այս պատճառով Նահանգները չներեցին Բարզանիին՝ Անկախության հանրաքվեն խիստ անպատեհ ժամի անցկացնելու և Բաղդադին «Թեհրանի գիրկը նետելու» համար):

Համենայն դեպս, հենց դրա անհրաժեշտության մասին է խոսել իսրայելական Հերցլի միջդիսցիպլինար կենտրոնի քաղաքական, դիվանագիտական, ռազմավարական հետազոտությունների դպրոցի պրոֆեսոր, Մոսադի Վետերան, Լյուքսեմբուգի ֆորումի անդամ Ուզի Արադը, ըստ որի՝ Իսրայելի ամենամեծ սպառնալիքն այս պահին ոչ թե նույնիսկ Իրանի միջուկային օրակարգն է, այլ «շիական կամուրջը», որին նաև ԱՄՆ–ն, մերձավորարևելյան սունի երկրները, Արաբիան են անհանգստությամբ հետևում: «Սրանից ընդամենը 5 տարի առաջ ո՞վ կպատկերացներ, որ Մոսկվան Մերձավոր Արևելքում կհայտնվի... սա նոր իրավիճակ է... բայց ես նույնիսկ ռուսների դեմ ոչինչ չունեմ, որովհետև նրանք մեր թշնամին չեն... Իսկ ահա իրանցիները ֆանատիկոսներ են, ագրեսորներ, ահաբեկիչներ:

Դա բոլորովին այլ երկիր է, այլ խնդիր, և իհարկե, այս իրավիճակը պիտի կորեկցիայի ենթարկել»,– հայտարարել է Ուզի Արադը՝ նշելով, որ այս պայքարը կազինո է հիշեցնում: Մնաց պարզենք՝ Իսրայելը կազինոյում տարվե՞ց, թե դեռ հաղթելու է...

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris