Վաճառքի է հանվել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան ընթրիքի ճաշացուցակը
SOCIETYՎաճառքի է հանվել բրիտանական արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի 2011թ.-ին կայացած հարսանեկան ընթրիքի ճաշացուցակը: Վկայակոչելով Daily Mail –ը, առցանց վաճառքով զբաղվում է Nate D. Sanders. աճուրդային ընկերությունը: Խաղադրույքները սկսվում են 650 եվրոյից:
Ճաշացուցակը տպագրված է բացիկի թղթի վրա՝ զարդարված ծաղկային նախշերով:
Ճաշացուցակի վաճառքը տեղ կունենա հոկտեմբերի 29-ին:
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությանը ներկա է գտնվել 1900 մարդ, սակայն հարսանեկան ընթրիքին հրավիրված էին նորապսակների միայն 300 ընկերներ, հարազատներ:
Հարսանեկան ընթրիքին մասնավորապես հյուրասիրել են մարինացված սաղմոն, գառան միս, պաղպաղակ բեշկիրյան մեղրով:
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



