Երևանում հնչած կրակոցներից վիրավորված երեք անձի տեղափոխել են հիվանդասենյակ
SOCIETYԵրևանում հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հնչած կրակոցներից վիրավորված 1988 թվականի ծնված Վլադիմիր Գևորգյանը, Արման Ավագյանը, 1984 թվականի ծնված Արման Սրապիոնյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար. նրանք արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ:
Այս մասին հայտնեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրից:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ հրազենային վիրավորում ստացած Վահագ Գևորգյանի առողջական վիճակը կայունացել է. նա վնասվածքներ էր ստացել որովայնի և կրծքավանդակի շրջանում:
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 23։40-ին, «Էրեբունի»բժկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ«որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության էդիմել 1988թ. ծնված Վահագ Գևորգյանը, ով հայտարարել է, որ հրազենային վնասվածք < /i>է ստացել «Մետաքսի» մոտ:
Հոկտեմբերի 26-ի գիշերը 3 ահազանգ է ստացվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքով իրենցմոտ բուժօգնության են տեղափոխվել 1988թ. ծնված Վլադիմիր Գևորգյանը, Արման Ավագյանը, 1984թ. ծնված ԱրմանՍրապիոնյանը։
Վ. Գևորգյանի մոտ ախտորոշվել է «հրազենային կրակոց՝ փափոÖ �կ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում», Ա.Ավագյանի մոտ՝ «հրազենային կրակոց՝ աջ ազդրի նստաներվի վնասումով», Ա. Սրապիոնյանի մոտ՝ «ձախ ոտնաթաթիհրազենային վնասվածք»։ Ըստ հայտարարությունների՝ նշված անձինք վնասվածքներն ստացել են «Մետաքսի» մոտ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 5 հատ պարկուճ, 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 3 պարկուճ,գնդակների բազմաթիվ մասնիկներ, արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։



