Հռոմի Պապ. Մարդկությանն ինքնասպանություն է սպառնում՝ կապված ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ միջուկային առճակատման հետ
INTERNATIONAL NEWSՀռոմի Ֆրանցիսկոս Պապը համարում է, որ «մարդկությանն ինքնասպանություն է սպառնում»՝ կապված ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ միջուկային առճակատման հետ: Այդ թեման առաջնային կլինի Վատիկանի գիտաժողովում, որը հավաքել է աշխարհի 11 Նոբելյան մրցանակի թեկնածուների, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձր պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ տարբեր երկրների դեսպանների, փոխանցում է AP-ը:
Վատիկանը ներկայացրել է նոյեմբերի 10-11-ը կայանալիք գիտաժողովի մանրամասները՝ հայտնելով, որ այն Վատիկանի կողմից ներդրված ջանքերի մի մասն է հանուն աշխարհի առաջխաղացման՝ առանց միջուկային զենքի: Վատիկանի մամուլի քարտուղար Գրեք Բերկը ժխտում է, թե գիտաժողովը պոնտիֆիկոսի կողմից միջնորդ ջանքերի փորձ է:
Հռոմի Պապն արդեն կոչ է արել Վաշինգթոնին եւ Փհենյանին ընդունել միջնորդական ջանքերը՝ լրագրողներին հայտարարելով, որ «մարդկության մեծ մասը» կոչնչացվի , եթե կորեական թերակղզում ճնշումներն ուժեղանան:
Հոկտեմբերի 30-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այցելել է գիտաժողովը կազմակերպած Վատիկանի գրասենյակի շտաբ-բնակարան եւ զգուշացրել, որ «մարդկությանն ինքնասպանություն է սպառնում»՝ կապված միջուկային հնարավոր պատերազմի հետ:



