Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի ընտրանու հետ
SPORTԿրետեում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Խորվաթիայի հավաքականի հետ:
Մեր շախմատիստներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքիով: Սարիչ-Արոնյան պարտիան ավարտվեց 34-րդ քայլում: Մովսեսյան-Ստևիչ պարտիայում կողմերը համաձայնեցին կիսել միավորները 32-րդ քայլում:
Յանկովիչ-Սարգսյան պարտիան ավարտվեց 30-րդ, իսկ Մելքումյան-Մարտինովիչ պարտիան` 43-րդ քայլում:
Սարիչ - Արոնյան` ½-½
Մովսեսյան - Ստևիչ` ½-½
Յանկովիչ - Սարգսյան` ½-½
Մելքումյան - Մարտինովիչ` ½-½
Հավելենք, որ առաջին երկու տուրերում մեր շախմատիստները հաղթել էին Հունաստանի և Շվեյցարիայի ընտրանիներին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



