Աշխարհի ամենահարմարավետ քաղաքները
LIFEԲրիտանացի վերլուծաբանները կազմել են կյանքի համար աշխարհի ամենահարմարավետ քաղաքների վարկանիշը, որը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ պարամետրերը՝ բնակարանային որակը, կյանքի գինը, ենթակառուցվածքների հասանելիությունը, հանցավորության մակարդակը, բիզնես միջավայրը։
Համեմատվել են, օրինակ, երեք ննջասենյականոց բնակարանների, մեկ բաժակ սուրճի և ռեստորանային ընթրիքի գները։
Առաջատարն այս տարի Տոկիոն է՝ հայտնում է Interfax-ը։
Ավելի վաղ կազմվել էր աշխարհի ամենաանվտանգ քաղաքների ցուցակը։ Առաջինը կրկին Տոկիոն է եղել։
Վարկանիշը կազմողները նշում են, որ ճապոնական մեգապոլիսի չափերը պարադոքսալ կերպով համադրվում են լռության ու հանգստության հետ։
Թոփ-10-ը հետևյալ տեսքն ունի՝
Տոկիո
Վիեննա
Բեռլին
Մելբուռն
Սիդնեյ
Ստոլհոլմ
Վանկուվեր
Հելսինկի
Մյունխեն
Կոպենհագեն
Աղբյուրը՝ Slaq.am
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



