ՀՌՕ-ի զինծառայողներն ամփոփիչ ստուգումը հանձնելուց հետո 100 կմ երթ են կատարել դեպի մշտական տեղակայման կետ
SOCIETYՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի ավելի քան 1000 զինծառայող «Կամխուդ» և «Ալագյազ» զինավարժարանների դաշտային պայմաններում ամփոփիչ ստուգումը հանձնելուց հետո 400 միավոր ռազմական տեխնիկայով 100 կմ երթ է կատարել դեպի մշտական տեղակայման կետ։
Երթուղում ռազմական ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի վարորդներն ու վարորդ-մեխանիկները հաղթահարել են լեռնային գետեր, քարի և փայտի արգելապատնեշներ, բարձրլեռնային պայմաններում լեռնային կտրտված տեղանքի վտանգավոր և բարդ տեղամասեր։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, վերադրաձի ընթացքում վարորդները կիրառել են արագընթաց մայրուղում մանևրման հնարքներ, երթուղու 50 տոկոսն անցել շարասյան կազմում առավելագույն և նվազագույն թույլատրելի արագություններով՝ երկարատև վերելքներով, էջքերով և կտրուկ շրջադարձերով լեռնային ոլորաններում։
Շարասյան կազմում տեղաշարժի ընթացքում զինծառայողները կատարել են ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության հնարքներ, հետ մղել պայմանական դիվերսիոն խմբերի հարձակումներ, որոնք կիրառել են թունավոր քիմիական նյութեր;
Մի-8ՄՏ և Մի-24Պ զույգերով գործող ուղղաթիռային խմբերն օդից ապահովել են Կովկասում ռուսաստանյան զորամիավորման ստորաբաժանումների՝ Գյումրու ռազմական կայազորի մշտական տեղակայման կետ վերատեղակայման կրակային աջակցությունը և անվտանգությունը։
http://armenpress.am/arm/news/



