Սերժ Սարգսյանի ուժային գրոհը
POLITICSPast.am-ը տեղեկացնում է. Վերջին օրերին Սերժ Սարգսյանն անընդհատ հանդիպումներ է ունենում ուժային կառույցներում: Քննչական կոմիտե, Ոստիկանություն, ՊՆ: Շարքը թերևս կշարունակվի առաջիկայում: Սարգսյանը ունենում է բավական կոշտ, ծավալուն ելույթներ: Ակնհայտ է, որ սրանք սովորական այցեր չեն, որովհետև այդ այցերի ընթացքում հնչեցվող մտքերը բավականին ծավալուն են ու բազմաշերտ:
Հավանաբար 3–րդ ժամկետի գնալուց առաջ Սերժ Սարգսյանն ուժերի անվանականչ է անում, փորձում է հասկանալ ովքեր են յուրայինները: Միաժամանակ ուժային կառույցներում ունեցած քաղաքական ելույթներով ցույց է տալիս, որ իր հենարաններից մեկը, բացի ՀՀԿ–ից, մնալու են հենց ուժային կառույցները:
Սարգսյանը սկսել է շրջագայել ուժային կառույցներով, ոստիկանությունում խոսեց նոր սոցիալական գործառույթի մասին, ընթացքում է նաև ազգ–բանակ կոնցեպտի կայացումը, որի մասին էլ Սարգսյանը խոսեց ՊՆ–ում: Սարգսյանը այժմ ակտիվ քաղաքական գործընթացի մեջ է: Սա հիշեցնում է նախընտրական քարոզարշավ՝ առանց ընտրությունների: Ամեն դեպքում Սարգսյանը պիտի նոր շրջափուլից առաջ թե վերնախավի, թե հանրության համար որոշակի ճշգրտումներ անի ՝ չափի ուժերը, սահմանագծի իր թիմը, միաժամանակ ներկայացնի որոշակի քաղաքական բովանդակություն, որը կլինի նրա առաջիկա տարիների քաղաքականության հիմքը:
Արտակ Ասլանյան



