Դաժան ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում.հարսանիքից վերադարձող հայրն ու որդին մահացել են
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր, հոկտեմբերի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-կմ հատվածում, բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 FD 090 համարանիշի «УАЗ-469» մակնիշի 54 LO 560 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ում գտնվող 55-ամյա Սերժիկ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ 31-ամյա Նորայր Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն՝ գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Սյունիքի մարզի Դարբաս-Շամբ համայնքի ղեկավար Սաշա Ստեփանյանը, Սիսիանի հրշեջ-փրկարարները, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ովքեր ավտոմեքենայից դուրս են բերել մահացածին ու վիրավորին, ու այդ աշխատանքները կատարելու ժամանակ ձեռքերի մասում համայնքի ղեկավար Ս. Ստեփանյանը պատռվածքներ է ստացել:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում



