Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Զրույց՝ մեր ազգային ինքնության ձևավորման ու հարակից հարցերի շուրջ

SOCIETY

Մեր հյուրն է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը

–  Պարոն Ավետիսյան, ազգայնական տրամադրություններով պատմության հարցերին մոտենալն ինչո՞ւ է այդքան արդիական մեր ժամանակներում:

–  Դա արդեն մշակութաբանական խնդիր է: Առկա է ինքնության ճգնաժամ: Բանն այն է, որ խորհրդային ժամանակներում ունեինք մեզ պարտադրված մեր ինքնությունը: Պետք է ընդունեինք նաև, որ, ասենք, Ուրարտուի մշակութային ժառանգորդներն էին և՛ հարևան վրացիները, և՛ ադրբեջանցիները: Եվ այս ամենը պետք է մտցնեինք մեր ինքնության գիտակցության մեջ: Այսինքն՝ խորհրդային մեծ երկրի քաղաքացի ենք: Նաև գիտակցեինք, որ ողբալի պատմություն ունեցող հայ ենք, որին փրկեց մեծ եղբայրը:
Այդ ինքնության՝ պարտադրող գաղափարախոսությունը փլվեց, քանի որ փլվեց նաև այն պարտադրող աշխարհը: Այժմ պետք է նոր աշխարհ ձևավորենք՝ հայի աշխարհը:
Բայց այժմ էլ մեկ այլ բան է ի հայտ գալիս՝ կա գլոբալիզացիա: Եվ նույն գլոբալիզացիայի նկատմամբ հակազդեցությունն էլ կա. երբ չես ցանկանում ձուլվել, ուզում ես պահել քո դեմքը: Որովհետև փոքր ես և այլն, և այլն:

Ու դրա համար ի՞նչ պետք է լինի. իմ քարը պետք է դառնա սրբազան, իմ պատմությունը պետք է դառնա սրբազան: Եվ՝ ինչքան հին, այնքան՝ սրբազան: 
 Եվ այս ամենը ես արդեն դարձնում եմ ֆետիշ ու մտցնում եմ իմ հանրության մեջ: Նույն սկզբունքով, ինչպես, ասենք՝ կրոնն ավելի պահպանողական է: Մի խումբն էլ ասում է՝ քրիստոնեությունը խայտառակ բան էր. մենք փառապանծ պատմություն ունեինք, քրիստոնեությունը եկավ, ջարդեց մեր ողնաշարը, ու դարձանք խեղճ: 
Բայց թե այդ փառապանծությունը ո՞րն է, նա չգիտի: Բայց այդպե՛ս է ասում կամ հորինում է:

–  Իսկ քրիստոնեությունն ի՞նչ դեր խաղաց մեր ազգային դիմագծի ձևավորման հարցում:

–  Մեր ազգային ողջ մշակույթը քրիստոնեության հետևանք է՝ լինի ճարտարապետություն, թե գիր ու գրականություն: Այսինքն՝ հայոց ազգային քաղաքակրթությունը, եթե կարելի է այդպես անվանել, ձևավորվել է այդ ժամանակ: 
Ի վերջո, ազգային դիմագծով քաղաքակրթություն մենք ունեցանք՝ սկսած այն պահից, երբ գիր ունեցանք, երբ ունեցանք ճարտարապետություն և ունեցանք վերջիններիս հետ կապված արդեն ամեն ինչ: Իսկ մինչ այդ ինչ ունեինք, բնականաբար, էլի հայկական էր, բայց չուներ ազգային շեշտված դիմագիծ:
…Եվ այսօր գալիս են մարգարեներ, որոնք հրամցնում են մեզ մեր կորսված այդ պատմությունը: Մենք՝ գիտնականներս, չգիտենք այդ պատմությունը, բայց ինքը գիտի: Թե որտեղի՞ց գիտի, արդեն Աստված գիտի: Ասենք՝ մի բան են գտնում, ասում են ոչ թե լատիներեն է գրված, այլ ասում են՝ «նախամաշտոցյան գրեր» են: Բայց նախամաշտոցյան գրերը, ինչպես ողջ աշխարհն է համարում, արամերենն է, լատիներենն է, հունարենն է, որը և արձանագրվել է Հայաստանում: Բայց նրանք հունարեն չեն համարում, այլ ասում են նախամաշտոցյան: Ընդ որում՝ նման բան ասողները ո՛չ այն լեզուն գիտեն կարդալ, ո՛չ այն լեզուն, ո՛չ այն լեզուն: Բայց դոկտոր են դառնում:

–  Լա՛վ, իսկ 1915–ի ցեղասպանությունը դեր ունի՞ այս հարցում:

–  Միանշանակ: Համոզված եղեք, որ ինքնության առումով մինչև 1915–ը հայությունն այլ հանրություն էր: Դրանից հետո ձևավորվել է բոլորովին նոր ազգ: Եվ ձևավորվել է այդ ցավը մեջը:
Ես ինքս մշեցու թոռ եմ՝ փրթած ընտանիքի ծիլ: Մի հոգին է մնացել: Մինչև հիմա տուն չունեմ: Ինստիտուտի տնօրեն եմ տասը տարի: Իմ եղբայրներն էլ չունեն: Որովհետև իմ հայրը որոշել է, որ իր հոր նման պետք է ապրի: Իսկ հայրն ասել է՝ պետք է հետ գնամ:
Այսինքն՝ հայրենիքի ընկալման առումով իմ մեջ երկատված վիճակ է: Իմ մեջ ձևավորվել է այսպիսի բան. սա՛ չէ իմ հայրենիքը, այն այնտե՛ղ է: Իսկ այն ես կորցրել եմ:

–  Ո՞նց հաղթահարենք այս վիճակը:

–  Այս վիճակը ժողովուրդը հաղթահարել է: Երբ այս ժողովուրդը պետություն էր ստեղծում, երբ իր մշակույթն էր ստեղծում, երբ 18 տարեկան երեխան անցյալ տարվա ապրիլին երկիր էր պահում՝ այս սովի մեջ ապրելով, այդ ժողովրդին հաղթել չի լինի: 
Այդ 300 երեխան, որից 100–ին էլ թողեցին այնտեղ, իմ մեջ աշխարհ է փոխել: Եվ ես ասում եմ՝ այդ երեխաների բացարձակ մեծամասնությունը վատ ապահովված, շատ վատ պայմաններում ապրող ընտանիքի երեխաներ են, որոնք, թվում է, աշխարհից պետք է խռով լինեին, բայց գնացին ու հայրենիքի համար մատաղ եղան: 
Այսինքն՝ հայի այն տեսակը, որ ձևավորվում է այստեղ և ունի ինքնության իր պատկերացումները, որը խիստ տարբերվում է յաշիկ–մաշիկ քշող անասունների պատկերացումներից, եթե կա այստեղ, իսկ ես համոզված եմ, որ կա, ու հազարներ են նրանք և նրանցից ամեն մեկը մի տան լույս է ու մի տան ճրագ, վաղը մեծ արև են դառնալու այս հողի վրա: Ես դրանում համոզված եմ:

–  Իսկ գիտությամբ զբաղվող մարդի՞կ, որ համառորեն մեր ինքնության ձևավորման փորձերն են անում…

–  Ա՛յ, այդ մարդիկ պրոբլեմներ ունեն: Նրանց մեծ մասը կենսաբաններ են, ֆիզիկոսներ են, մաթեմատիկոսներ են: Բայց չգիտես թե ինչու իրենք իրենց ոլորտներում ոչինչ չեն անում, ու զբաղվում են այլ գործով: Երևի մտածում են, թե պատմությունն ու լեզվաբանությունը հեշտ են: Բայց բնավ էլ հեշտ չեն:


Գոհար Սարդարյան

«Փաստ» 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another