Կատալոնական ոստիկանության ղեկավարը համաձայնել է հեռանալ պաշտոնից
INTERNATIONAL NEWS
Երկրի ՆԳՆ որոշման համաձայն՝ Mossos d'Esquadra-ն այժմ կգլխավորի Ֆեռան Լոպեսը, որը նախկինում զբաղեցրել է տարածքային համակարգման գերագույն հանձնակատարի պաշտոնը, որը երկրորդն է կատալոնական ոստիկանության համակարգում:
Տրապերոն հայտնում է, որ ենթարկվում է իսպանական ղեկավարության որոշմանն ու կատալոնական ոստիկանությունը «պրոֆեսիոնալ, ժամանակակից և արդյունավետ գերատեսչություն» անվանում:
Իսպանիայի ՆԳՆ-ն պարզաբանել է, որ Տրապերոյին փոխարինել է կապված «իրավաբանական իրավիճակի հետ, որոմ նա հայտնվել է»: Տրապերոյի նկատմամբ դատական հետաքննություն է վարվում՝ կապված Կատալոնիայում ցույցերի հետ: Դատավորը որպես նախնական խափանման միջոց Տրապերոյից առգրավել է անձնագիրը և արգելել լքել երկիրը: Նա պետք է 15 օրը մեկ դատարան ներկայանա:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



