Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխատանքն ու մայրությունը համատեղելի չե՞ն

SOCIETY

Հայաստանում, համենայն դեպս, տղամարդկանց մեծամասնությունն այդպես է մտածում, ինչի մասին վկայում են տարատեսակ հետազոտությունները: Նման մի հետազոտության հեղինակ է Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը, ով «ՕքսԵՋեն» հիմնադրամի աջակցությամբ իրականացրած հետազոտության մեջ ներկայացրել է կանանց և տղամարդկանց տնտեսական ակտիվության հիմնախնդրի բազմակողմանի ուսումնասիրությունը: 

Կանանց ու տղամարդկանց գենդերային անհավասարության մասին բազմիցս խոսվել է, բազմիցս հարցը բարձրացվել, բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստանում խնդիրը կա ու դժվար թե մոտ ապագայում լուծում ստանա:

Մեր երկրում կինը ի սկզբանե դիտվում է մայր, ապագա սերնդի «երաշխավոր», տնային տնտեսուհի ու վերջում միայն ընտանիքի եկամտի մի մասն ապահովող անձ: Բազմաթիվ հայ տղամարդկանց համար նույնիսկ անընդունելի է, որ իրենց կինն աշխատի, դուրս գա տնից: Ըստ նրանց՝ նա պիտի տանը նստի ու երեխա դաստիարակի: 

Իհարկե կանանց մեծ մասը նույնպես համարում է իրենց գլխավոր առաքելությունը ամուսնուն զավակ պարգևելը: Այսպես, «Հայաստանի գենդերային բարոմետր» հետազոտության տվյալների համաձայն՝ տղամարդկանց 78%–ը և կանանց 75%–ը լիովին համաձայն են, որ կնոջ կարևորագույն առաքելությունը մայրանալն է: Ի դեպ, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վայոց ձորի մարզում (87,8%), իսկ ամենացածրը՝ Երևանում (67%): Իսկ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ–ի կողմից դեռևս 2012 թ. իրականացված սոցիոլոգիական հետազոտության տվյալների համաձայն՝ այն հարցին, թե արդյո՞ք աշխատող մայրը կարող է լինել այնպիսի լավ մայր, ինչպիսին չաշխատող մայրը, տղամարդկանց 17%–ն է դրական պատասխան տվել, մինչդեռ կանանց՝ 91%–ը:
Հետազոտությունը փաստում է, որ Հայաստանում կանանց տնտեսական ակտիվությունը տղամարդկանց հետ համեմատած բավական ցածր է: Եվ միայն հայաստանյան երեք մարզերում՝ Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի, տնտեսապես ակտիվ կանանց թիվը գերակշռում է տղամարդկանց թվին: 

Ըստ հետազոտության՝ կանանց՝ տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվածության տեսանկյունից ակտիվ տարի է եղել 2013 թ., երբ կանանց մասնակցությունը պետական և համայնքային հատվածում կազմել է 58%, մասնավոր հատվածում՝ 44,7%, իսկ հասարակական ոլորտում՝ 68,1%: Միևնույն ժամանակ 2013 թ. կտրուկ անկում է ապրել կին գործատուների քանակը՝ հասնելով 16%–ի՝ 2011 և 2012 թթ. համեմատությամբ, երբ կին գործատուների թիվը կազմում էր ամբողջի համապատասխանաբար՝ 22 և 21%–ը: 

Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ մեզ մոտ, մասնավորապես 2010–2014 թթ. տվյալների համաձայն՝ կանայք առավելապես ներգրավված են աշխատաշուկայում ոչ լրիվ աշխատանքային օրով, ինչը 2014 թ.–ին կազմել է 63,4%: Բացի այդ, ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատող ամուսնացած կանանց թիվը գերազանցել է նույն կարգավիճակ ունեցող տղամարդկանց թվին: Այսպես, 2013 թ. տվյալների համաձայն՝ կանանց 58,4% է զբաղված ոչ լրիվ աշխատանքային օրով, իսկ տղամարդկանց՝ 41,6%–ը: 
Հետազոտության արդյունքում նաև պարզ է դարձել, որ երբևէ չամուսնացած, այրի և ամուսնալուծված կանայք ավելի շատ են զբաղված լրիվ աշխատանքային օրով, քան ամուսնացած և համատեղ ապրող կանայք, ինչն ըստ հետազոտության հեղինակների՝ թույլ է տալիս եզրակացնել, որ ինչ–որ առումով կոտրվում են կանանց՝ աշխատաշուկայում ներգրավվածության և նրանց աշխատանքային հնարավորությունների մասին կարծրատիպերը: 

Հետազոտության արդյունքները նաև վկայում են կանանց՝ տղամարդկանց համեմատությամբ ավելի ցածր վարձատրվելու փաստը: Կանայք չվճարվող աշխատանքի՝ տնային տնտեսության և ընտանիքի խնամքի վրա ծախսում են 5 անգամ ավելի շատ ժամանակ, քան տղամարդիկ: Միևնույն ժամանակ տղամարդիկ վճարովի աշխատանքի վրա ծախսում են 4,6 անգամ ավելի շատ ժամանակ, քան չվճարվող աշխատանքի վրա: 2014 թ.–ին, ըստ ՀՀ վիճակագրական տվյալների, ընտանեկան հանգամանքների պատճառով գործազուրկ են եղել միայն կանայք (100%): Կանանց գործազրկության ամենաբարձր ցուցանիշները 2014 թ.–ին գրանցվել են Կոտայքի (30,9%), Սյունիքի (24,8%) մարզերում և Երևանում (29,5%):

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» 

 

Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank