Այսուհետ 200 հազար դրամից քիչ հարկային պարտավորություն ունեցող տնտեսվարողի նկատմամբ չի հարուցվի վարչական վարույթ և 10–20 հազար դրամի չափով տուգանք` օրենքով սահմանված ժամկետում հարկերն ու տուրքերը չկատարելու դեպքում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Պետ
SOCIETYԱյսուհետ 200 հազար դրամից քիչ հարկային պարտավորություն ունեցող տնտեսվարողի նկատմամբ չի հարուցվի վարչական վարույթ և 10–20 հազար դրամի չափով տուգանք` օրենքով սահմանված ժամկետում հարկերն ու տուրքերը չկատարելու դեպքում:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Պետեկամուտների կոմիտեի Իրավաբանական վարչության պետ Արմեն Մնացականյանը: Նրա խոսքով` ընթացիկ տարում իրականացվել են հարկային վարչարարությունը պարզեցնող մի շարք փոփոխություններ, որոնց մի մասն արդեն ուժի մեջ է, որոշներն էլ առաջիկայում են նախատեսվում:
Բանն այն է, որ մինչ նշյալ փոփոխությունը, հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված այլ վճարումները ժամանակին չկատարելու դեպքում նախատեսված էր վարչական տուգանք 10–20 հազար դրամի չափով: Նույնիսկ 1000 դրամ հարկային պարտավորություն ունենալու դեպքում պետք է նշանակվի վարչական տուգանք: Միաժամանակ այդ արարքի համար յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի նկատմամբ հաշվարկվում են տույժեր վճարման ենթակա գումարի 0,15%–ի չափով:



