Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Տարեկան 4 միլիոն Սևանի իշխանի մանրաձուկ կարտադրի, ևս 1.5 միլիոնը բաց կթողնվի լիճ

ECONOMICS
 «Սևանի իշխան» մանրաձկան գործարանն ու «Սևան Ակվա» ցանցավանդակային տնտեսությունը Սևանա լճում ձկնապաշարների վերականգման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի երկու կարևոր դերակատարներն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 28-ին կայացավ երկու ընկերությունների պաշտոնական բացումը:

«Սևանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ջոն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է տարեկան արտադրել 4 միլիոն մանրաձուկ, ևս 1.5 միլիոնը ուղղել Սևանա լիճ՝ ձկնապաշարների վերականգնման նպատակով: «Առաջին Գեղարքունի իշխանի խմբաքանակն արդեն ավազանում է, հաջորդ ամսվա ընթացքում կսկսվի բազմացման շրջանը, հետո կտեղափոխվեն ինկուբատորի, որտեղից էլ՝ նախնական կերակրման հատված, ապա 3 գրամից կդառնան 50 գրամ ու կտեղափոխվեն արդեն Սևանա լճում տեղակայված ցանցավանդակներ»,-արտադրական ողջ շղթան նկարագրեց Ջոն Մկրտչյանը: Ինչ վերաբերում է ամառային տեսակին, ապա դրա բազմացման շրջանը գարնան վերջ-ամռան սկիզբ է, ժամանակի ընթացքում նաև ամառայինը կբուծեն:
Մանրաձկան գործարանում բուծվող իշխանի մայրական կազմը ընտրվել է երկու փուլով: «Առաջին փուլում արտաքին տեսքի գնահատում է կատարվել, մասնագիտական խումբը ընտրել է ՀՀ տարբեր ձկնաբուծարաններից այն իշխանները, որոնք լիովին համապատասխանում են Սևանի իշխան դասական նկարագրությանը, երկրորդ փուլում կատարվել է աննախադեպ մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն Լեհաստանի և Շոտլանդիայի կենդանաբանության ինստիտուտի հետ համատեղ: Կարևոր էր հասկանալ մայրական կազմի գենոֆոնդը, որպեսզի խուսափեինք միջազգակցական խաչասերումներից»,-ասաց Ջոն Մկրտչյանը:
Մանրաձուկը, դառնալով 50 գրամ, տեղափոխվում է Լճափ համայնքին հարակից ափամերձ տարածքում տեղակայված «Սևան Ակվա» ՓԲԸ ցանցավանդակային տնտեսություն, որտեղ երեք տարվա ընթացքում բերվում է ապրանքային քաշի՝ 2.5-3 կիլոգրամ, և տեղափոխվում վերամշակման գործարան, որտեղից էլ մոտ 20 ապրանքատեսակի տեսքով ուղարկվում շուկա: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Սևան Ակվա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Վարդանյանը, վերամշակված արտադրանքը սպառում է գտնում դեռևս Ռուսաստանում ու Վրաստանում, սակայն ակնկալվում է նաև այլ երկրներ արտահանել: «Բարձր որակի ձուկ ենք արտադրում, այն լաբորատոր հետազոտություններ է անցել ու մոտ 40 երկրում խնդիր չենք ունեցել համային ու հորմոնալ տեսանկյունից»,-ասաց Հովիկ Վարդանյանը: Ձկները կերակրվում են դանիական ու իտալական կերերով, որոնք ըստ տնօրենի, հորմոններ չեն պարունակում և ձկների իմունիտետը բաձրացնելու համար են: «50-60 տոկոսով ձուկը սնվում է լճի կերով»,-նշեց Հովիկ Վարդանյանը:
Մասնագետները վստահ են, որ Սևանա լճում իշխանը հարմարվելու խնդիր չի ունենա, քանի որ դա իր բնական միջավայրն է: Ձկների բնականոն աճն ապահովելու համար ամեն օր ջրասուզակները սուզվում են ցանցավանդակների հիմնային հատված, կատարում մաքրման աշխատանքներ, հետևում՝ արդյոք կերը հասնում է ձկներին:
Սևանա լճի ջրի էկոլոգիական բարենպաստ վիճակի դեպքում նախատեսվում է ցանցավանդակային տնտեսություններն ավելացնել, ինչպես նաև կառուցել մանրաձկան երկրորդ գործարանը, որտեղ արդեն ձկներն աճելու են 50-150 գրամ: Սա ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում:
Ընկերություններում աշխատում են հիմնականում Կարճաղբյուր, Լճափ և հարակից համայնքների բնակիչները, սակայն նեղ մասնագիտացումների դեպքում կան նաև հրավիրյալ մասնագետներ Երևանից ու ՀՀ մարզերից:

Ընկերությունները հիմնվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: 2016 թվականին հիմնադրամի կողմից 921 հազար հատ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ է բաց թողնվել հիմնականում Սևանա լճի ավազանին պատկանող գետեր:
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլն ավարտվելու է 2021-2022 թթ.-ին և նախատեսվում է ձկան արտադրական ծավալները հասնել 10 հազար տոննայի: Առաջին փուլի իրականացման համար անհրաժեշտ 15 միլիարդ դրամ ներդրումից 9 միլիարդը տրամադրվել է պետբյուջեից, իսկ մնացած մասը կգեներացվի ընկերությունների գործունեության արդյունքում: Երկրորդ փուլով ենթադրվում է այդ օղակների հետագա ընդլայնում և զարգացում, որի համար կպահանջվի ևս մոտ 35 միլիարդ դրամ: 2024-2025 թթ. մանրաձկան տարեկան արտադրության ծավալները կհասցվեն մոտ 45 միլիարդ հատի, որից մոտ 9 միլիարդը կօգտագործվի ձկնապաշարների վերականգնման նպատակով:
Անի Նազարյան
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference