Վթար Առինջ գյուղում
SOCIETYՀոկտեմբերի 27-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Առինջ Մոլ» առեւտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Առինջ գյուղի Բ թաղամասի 8-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող հյուրանոցի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի 09 SO 849 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Գ. Չ.) բախվել է արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



