Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ազնավուրի կողմից Իսրայելում Ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացումը միայն ուշադրություն կհրավիրի, այլ հետևանք չի ունենա. Սարո Սարոյան

POLITICS

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը  գտնում է, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն քաղաքականապես իր համար շահավետ լինելու դեպքում, ինչը տարբեր հանգամանքներից, տարբեր շրջանակների ճնշումներից է կախված:

Ըստ նրա` Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը ոչ թե խանդից ելնելով, որ Հոլոքոսթը լինի միայն իրենցը, այլ քաղաքական հաշվարկից ելնելով: «Մարդիկ, ունեն քաղաքական գիտակցություն, թե իրենց խնդիրներն ինչպես լուծեն:  Դա խանդ չէ, մենք այդպես էմոցիոնալ վերարտադրում ենք քաղաքական գիտելիք չունենալու արդյունքում, նրանք շատ հստակ քաղաքական խնդիր են լուծում և քաղաքական հաշվարկ իրականացնում: Ամեն ինչ շահերով է պայմանավորված»,-ասաց նա:

Նա անդրադարձավ Իսրայելում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի`  Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար մեդալով պարգևատրվելու ժամանակ Իսրայելի նախագահին ուղղված հարցին, թե երբ է Իսրայելը պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Սարո Սարոյանը համաձայնեց, որ Շառլ Ազնավուրի կողմից հարցի բարձրացումը, բացի  ուշադրություն հրավիրելուց խնդրի վերաբերյալ, այլ հետևանք չի կարող ունենալ, քանի որ Շառլ Ազնավուրը, որքան էլ հեղինակություն ունենա, հրեաները երբեք իրենց քաղաքական շահերից դուրս ոչինչ չեն անի: «Հայոց ցեղասպանության ճանաչման միակ տարբերակը, երբ որ շահերը կհամընկնեն և իրենք շահով դուրս կգան, այլ տարբերակ չկա»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ երբևէ հնարավոր է այդ շահերը համընկնեն կապված Մերձավոր Արևելքում ինչ-որ զարգացումների հետ: «Քրդստանի հետ կապված իրենք մեծ շահեր ունեն, նախորդ տարիներին Իսրայել-Թուրքիա հարաբերությունները վատթարացան, խորը ճգնաժամ եղավ, նման կարգի խնդիրները, եթե հասնեն այնպիսի աստիճանի, որ Հայոց ցեղասպանությունը գործիք դառնա տարածաշրջանում Իսրայելի կողմից ինչ-որ խնդիր լուծելու համար, հնարավոր է, որ Իսրայելը ճանաչի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա Սարո Սարոյանն ասաց, որ այդ միտումը շարունակական է լինելու, քանի որ առայժմ իրենց շահերը շատ լավ համընկնում են: «Ադրբեջանը շատ լավ դաշնակից է, որպեսզի Իսրայելը Իրանի հետ կապված հարաբերություններում իր խնդիրները փորձի լուծել: Այստեղ հայկական գործոնը նշանակություն ունի, բայց դա շատ ավելի երկրորդական է»,-ասաց նա:

Անդրադառնալով Իսրայելի ժողովրդի և քաղաքական դասի միջև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եղած մոտեցման տարբերությանը` նա ասաց, որ քաղաքական գիտակցություն ունեցող մարդիկ այդ խնդրին նայում են ինչպես մենք, և շատ մտավորականներ գտնում են, որ պետք է ճանաչել, սակայն նրանք չեն քաղաքականությունը որոշում:

Չնայած դրան` քաղաքագետն ասաց, որ այստեղ ևս Հայաստանը անելիքներ ունի և գլխավոր հարցն այն է, թե Հայաստանը սուբյեկտ է, թե ոչ: «Հայաստանի ղեկավարությունը և ոչ միայն ղեկավարությունը, այլ նաև հանրության մեծ մասը առաջին հերթին երևույթներին նայում են`տեր-ծառա պրիզմայով, թե ինչ կասի Մոսկվան, Վաշինգթոնը, Բրյուսելը: Հայաստանը շատ բան կարող է անել, եթե սուբյեկտ դառնա, սուբյեկտային վարք ցուցաբերի»,-ասաց նա և նկատեց, որ մեզ մոտ խնդիրներից փախչելու ոչ թե դրանք լուծելու մոտեցում կա և մենք առաջին հերթին պետք է մեզ, մեր մտածողությունը փոխենք:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference