Ինֆանտինոն հայտարարել է Կոնֆեդերացիաների գավաթի փոխարեն նոր մրցաշար անցկացնելու մասին
SPORTՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հաստատել է, որ Կոնֆեդերացիաների Գավաթի փոխարեն կարող է նոր մրցաշար անցկացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Ինֆանտինոն նշել է, որ արդեն որոշում կա նոր մրցաշարի մասին մտածել, որը կփոխարինի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
«Ներկայիս Աշխարհի ակումբային առաջնությունը լավ մրցաշար է, սակայն այն մինչ օրս զարգացման հարցում ոչ մի ազդեցություն չի ունեցել: Պետք է տեսնենք՝ արդյոք կարող ենք նոր բան մտածել, ինչը թույլ կտա ակումբային ֆուտբոլին և կոնֆեդերացիաներին զարգանալ: Երբ ՖԻՖԱ-ն մրցաշար է անցկացնում, ապա դա պետք է յուրահատկություն ունենա: Այդ իսկ պատճառով մենք կամ նմանատիպ մրցաշար ենք կազմակերպում, կամ էլ ոչինչ չենք անում»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



