Երևանի քաղաքապետարանի ենթակայության Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 դպրոցը 50 տարեկան է
SOCIETYԵրևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Գրիգոր Նարեկացու անվան հ. 137 հիմնական դպրոցի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը:
Հոբելյանի առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալը շնորհավորել, բեղմնավոր գործունեություն և նորանոր ձեռքբերումներ է մաղթել կրթօջախի մանկավարժներին, աշակերտներին ու շրջանավարտներին՝ վստահություն հայտնելով, որ բարի ավանդույթներն այս դպրոցում շարունակական կլինեն:
Տոնական միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական համարներով, դպրոցի երգչախմբի կատարումներով, կրթօջախի առօրյայի մասին պատմող տեսանյութերով ու շնորհավորական ուղերձներով: Դպրոցի կեսդարյա հոբելյանի առիթով մի շարք ուսուցիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



