«Հրապարակ». Շաբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում կայացել է Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը
SOCIETY«Շաբաթ օրվա շտաբի ձևավորման նիստից հետո՝ կիրակի օրը, շտաբի բոլոր անդամներով համերաշխ շտապել են «Ֆլորենս» ռեստորանային համալիր, որտեղ առանձնակի շքեղությամբ կայացել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսանիքը, որն ամուսնացել է Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանի հետ։ Նորափեսան նաև Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին է։ Հարսանիքին ներկա է եղել իշխանական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկաները հատկապես տպավորված են եղել փեսայի երգով՝ նա աշուղական երգի վարպետ կատարումով է հանդես եկել։ Ի դեպ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալը շատ լավ է եկել Վահրամ Բաղդասարյանի վրա. նա այս տարի իր երկու դուստրերին էլ բարեհաջող ամուսնացրել է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



