ԻՊ-ականները Սիրիայի ու Իրաքից վերադառնում են իրենց երկրներ. ավելի քան 900 ջիհադական մեկնել է Թուրքիա
INTERNATIONAL NEWSՍիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ դիրքերը զիջելուն զուգահեռ հազարավոր ԻՊ-ականներ լքում են Սիրիայի և Իրաքի տարածքը՝ վերադառնալով հայրենիք:
Ինչպես տեղեկացնում է demokrathaber.org կայքը՝ հղում անելով ամերիկյան Soufan Center-ի պատրաստած զեկույցին, վերջերս Թուրքիա է վերադարձել ավելի քան 900 թուրք ահաբեկիչ, որոնք անարգել անցել են Թուրքիայի սահմանը:
Թուրքիան երկրից դուրս եկած զինյալների քանակով 7-րդն է 33 երկրների շարքում, որտեղից ամենաշատ ջիհադականներն են մեկնել Սիրիա կամ Իրաք ու միացել ԻՊ-ին:
Թուրքիայում ընդհանուր առմամբ ձերբակալվել է երկրի սահմանը հատել փորձած 7200 մարդ, որոնք կասկածվել են ԻՊ-ի կամ Ալ Քայիդայի հետ կապ ունենալու համար:
Ընհանուր առմամբ ԻՊ-ին միացել էին շուրջ 40 000 օտարերկրացի ջիհադական մոտ 110 երկրից:
Մինչ օրս ԻՊ-ը 14 հարձակում է իրականացրել Թուրքիայում, բացի այդ՝ միայն 2016 թվականի ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը կարողացել են կանխել ԻՊ-ի 22 ահաբեկչական հարձակում:



