Արգենտինայում նախկին նախարար է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԱրգենտինայի Ծրագրավորման նախկին նախարար եւ ներկայիս պատգամավոր Խուլիո դե Վիդոն իշխանություններին հանձնվելուց հետո ձերբակալվել է, փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ կոնգրեսը զրկել էր նրան պատգամավորական անձեռնմխելիությունից, որից հետո նա ձերբակալվել ու հսկողության տակ էր վերցվել: Նրան մեղադրում են կոռուպցիայի մեջ: Դե Վիդոն նախարար է եղել նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների կառավարության օրոք, ով անցյալ տարի մեղադրվել էր հանցավոր համաձայնության ու մեքենայությունների մեջ:
Քիրշները նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2007-2015թթ: Նա Արգենտինայի երկրորդ կին նախագահն էր, Իսաբել Պերոնից հետո:
2016-ի մայիսին դատարանը Քիշներին մեղադրեց մեքենայությունների մեջ՝ անկայուն ֆինանսական պայմաններում Արգենտինայի Կենտրոնական բանկի միջոցով արտարժույթի ապօրինի գործողություններ իրականացնելու համար:



