Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Թույլտվություն՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար

SOCIETY

Կառավարության այսօր կայանալիք հերթական նիստի ընթացքում կքննարկվի թվով երեք արտասահմանյան ընկերություններին Հայաստանում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար թույլտվություն տրամադրելու մասին նախագիծ:

Խոսքը «ՋԻԹԵՔ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ» (Գերմանիայի Դաշնություն), «ԷՍԱՐՓԻ Շնայդեր ընդ Փարթներ Ինժենյոր–Քընսալթինգ ՍՊԸ» (Գեմանիայի Դաշնություն) և «ՍԱՖԵԺ» (Ֆրանսիայի Հանրապետություն) ընկերությունների մասին է, որոնք «Կոմունալ ենթակառուցվածքների Ծրագիր II–Փուլ 3» ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացնելու են քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և շինարարության որակի տեխնիկական հսկողություն:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոմունալ ենթակառուցվածքների Ծրագիր II–Փուլ 3» ներդրումային ծրագրի շրջանակներում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման թույլտվություն տրամադրելու անհրաժեշտությամբ:

Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կնքել են ֆինանսական համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է ֆինանսավորել ծրագիրը նախկին տարածքային ջրային ընկերությունների սպասարկման տարածքում՝ «Շիրակ–ջրմուղկոյուղու», «Լոռի–ջրմուղկոյուղու», «Նոր Ակունքի» և «Հայջրմուղկոյուղու»: Մասնավորապես, ծրագրի իրականացման նպատակով կնքվել են ֆինանսական համաձայնագրեր` ՀՀ կառավարության և Գերմանիայի Զարգացման Բանկի, Եվրոպական Ներդրումային Բանկի և Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային Գործիքի միջև:

«Կոմունալ ենթակառուցվածքներ Ծրագիր II–Փուլ 3»–ի նպատակն է վերանորոգել, նորացնել և ընդլայնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Ծրագրի նպատակների իրականացման համար ի թիվս այլոց անհրաժեշտ է իրականացնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման և շինարարության որակի հսկողության ծառայություններ: Հիշյալ ծառայությունների իրականացման համար կնքվել է 3 պայմանագիր: Նախատեսված աշխատանքները պետք է իրականացնեն վերոհիշյալ արտասահմանյան ընկերությունները:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը և շինարարության որակի տեխնիկական հսկողությունը հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեություն: Օրենքի մեկ այլ կետի համաձայն էլ՝ օտարերկրյա իրավաբանական անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կարող են իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեություն օտարերկրյա պետությունների կողմից տված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կառավարությունն առաջարկում է «ՋԻԹԵՔ ՔՆՍԱԼԹ ԳՄԲՀ», «ԷՍԱՐՓԻ Շնայդեր ընդ Փարթներ Ինժենյոր–Քընսալթինգ ՍՊԸ» և «ՍԱՖԵԺ» ընկերություններին թույլատրել Գերմանիայի Դաշնության կողմից տրամադրված պետական գրանցման վկայականների և Ֆրանսիայի Հանրապետության կողմից տրամադրված որակավորման վկայագրերի հիման վրա ծրագրի շրջանակներում իրականացնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի մանրամասն նախագծման և շինարարության որակի տեխնիկական հսկողության աշխատանքները:
Նշենք, որ ներկայացված որոշման նախագիծը մշակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կողմից:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder