Քաղաքում շպիոններ կան
SOCIETYՈստիկանության կոլեգիայի նիստում խոսելով հանցավորության բացահայտման, հետախուզվողների, ինչպես նաև անվտանգ երկրների սանդղակում հետընթացի մասին, Սերժ Սարգսյանը մի հետաքրքիր դիտարկում արեց: Նա նշեց, որ միջազգային կազմակերպությունները ստանում են պատկերը, ինչքան էլ որ այն թաքցվի Հայաստանում:
Առաջին հայացքից նման հայտարարություն անելը անընդունելի է, որովհետև եթե միջազգային կառույցները ունեն նման «փխրուն» թեմաներից տեղեկություն քաղելու սեփական աղբյուրները, ապա Հայաստանում գործում է գործակալական ցանց:
Մյուս կողմից Սարգսյանի այս հայտարարությունն անկեղծ է: Բնական է, որ արևմտյան ուժային կենտրոնները տեղյակ են Հայաստանում տիրող իրավիճակից: Ավելին, եթե Հայաստանում կա ակտիվ ռուսական գործակալական ցանց, կա նաև արևմտյան ցանց: Սարգսյանը, սակայն, նկատի ունի հենց արևմտյան գործակալական համակարգի առկայությունը: Նա նաև այդ ամենը մեջբերում է ուրախությամբ:
Իսկ պատճառն այն է, որ արևմտյան գործակալական ցանցը տարբեր առիթներով փրկել է Հայաստանը:
Վերջին դեպքը` Խոսրովի հրդեհը, որը ուսումնասիրել, այնուհետ վերականգնելու պատրաստակամություն էին հայտնել ամերիկացի մասնագետները:
Սարգիս Մեսրոպյան



