Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


Սպասելիքներն ու իրականությունը. ի՞նչ է պետք երիտասարդներին գիտության մեջ պահելու համար.ԳԱԱ–ում կրճատումներ են սպասվում

SOCIETY

Բարձր աշխատավարձի, կարիերայի աստիճանական բարձրացման հնարավորության բացակայության պայմաններում երիտասարդներին գիտության մեջ պահելու համար պետությունը ցանկանում է մեկ այլ ճանապարհով գնալ: Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի մակարդակով չի բացառվել, որ գիտնականներին տրվող հավելավճարները հետագայում կգումարվեն նրանց կենսաթոշակին: Զուգահեռ՝ հնարավոր է նաև տարեց գիտնականներին առաջարկեն զիջել իրենց պաշտոնները երիտասարդներին:

Գիտությունների ազգային ակադեմիայի արհմիության միացյալ կոմիտեի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Կիմա Միքայելյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ տարեց գիտնականներին իրենց պաշտոնները զիջելու վերաբերյալ դեռ պաշտոնական որևէ տեղեկատվություն չկա:

Ըստ նրա՝ երիտասարդներին այստեղ պահելու ցանկությունը ողջունելի է, բայց հարցին պետք է զգուշորեն մոտենալ:

«Նրանք կարող են ընդունվել աշխատանքի, որոշակի պրակտիկա ձեռք բերել ու թողնել գնալ արտասահման: Իսկ երիտասարդներին այստեղ պահելու համար պետք է նախ բարձր վարձատրություն լինի, որ կարողանան իրենց գոյությունը մարդավարի պահել: Բացի այդ, նորմալ աշխատանքային պայմաններ և սարքավորումներ են պետք: Ի տարբերություն այլ բնագավառների, գիտնականներին բարձրորակ, թանկարժեք ու ժամանակակից սարքավորումներ են հարկավոր: Մեզ մոտ այդ սարքավորումները ձեռք են բերվում այնքանով, որքանով ներում են ինստիտուտի հնարավորությունները»,– ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ գիտնականներին տրվող հավելավճարները հետագայում կգումարվեն կենսաթոշակին, Կիմա Միքայելյանը նշեց, որ այդ հարցով դիմել են կառավարությանը:

«Գիտությունների թեկնածուներն ամսական ստանում են 25 հազար դրամ հավելավճար, դոկտորները՝ 50 հազար: Մեր արհմիությունը դիմել է կառավարություն, որպեսզի թոշակի գնալուց հետո նրանց թոշակին ավելանան նաև հավելավճարները: Մեզ հայտնել են, որ այդ հարցով զբաղվում են: Այդ 25 կամ 50 հազարը նա ամսական ծախսում է ամեն օր աշխատանքի գալու ու հանապազօրյա հացն ապահովելու համար: Եթե 70 տարեկան մեծահասակ մարդը 50 կամ 60 հազար դրամի համար աշխատանքի է գալիս, ուրեմն՝ դրա կարիքն ունի: Երբ այդ փոփոխությունն ընդունվի, ուղարկեն թոշակի՝ կգնա: Իհարկե, թոշակներին հավելավճարներն ավելացնելը բոլորովին մեծ բան չէ, բայց ծանրությունը մի քիչ կթեթևացնի»,–նկատեց նա:

Գիտնականների վարձատրությունը, հետագայում նաև նրանց թոշակի ընդհանուր չափերն ըստ Կ. Միքայելյանի՝ ևս որոշակի հարցեր է առաջացնում. «Գիտական աշխատողն ավելի քիչ գործ չի անում, քան ոստիկանը, որոնց դեպքում թոշակն ավելի բարձր է: Բայց չգիտես ինչու՝ ոստիկանը գիտնականից 3 անգամ ավելի թոշակ պետք է ստանա»:

ԳԱԱ արհմիության միացյալ կոմիտեի նախագահն այլ մտահոգություն էլ հայտնեց, ըստ որի՝ ակադեմիայի հիմնարկությունների, գիտահետազոտական ինստիտուտների և կառույցների համար կառավարությունն այս տարի կրճատումներ է նախատեսել:
«7% կրճատում է նախատեսվում, որը չի կարող շրջանցել կադրերին: Ակադեմիայի ֆինանսավորման 80%–ը աշխատավարձի ֆոնդ է գնում, իսկ 20–ը մնում է այլ ծախսերի համար: Հիմա եթե այդ կրճատումը տարածվի նաև այլ ճյուղերի վրա՝ ինստիտուտները չափազանց կաղքատանան և ծախսելու, այլ գործեր իրականացնելու ոչ մի հնարավորություն չեն ունենա: Դրա համար այդ կրճատումը պետք է անդրադառնա կադրային քաղաքականության վրա:

Վերջերս արհմիությունների կոնֆեդերացիան իր համագումարում հայտարարեց, որ կրճատումների ժամանակ պետք է ընտրողական քաղաքականություն վարել: Պարտադիր չէ, որ կրճատելուց տարիքային ցենզը գործի, այլ կարելի է վատ աշխատողին կրճատել, իսկ համեմատաբար լավ աշխատողին կամ կարիքավոր մարդկանց՝ պահել: Որքանով այդ որոշումը կկիրառվի՝ չեմ կարող ասել, բայց ըստ մեր նախագահի հետ ունեցած զրույցի, կադրերի կրճատումներ անպայման լինելու են»,–եզրափակեց Կ. Միքայելյանը:

 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another