Երբ ունես այնքան միլիոն, որ կարող ես «պարտքով» տալ
SOCIETYՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի տեղակալ–գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վլադիկ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Հովհաննիսյանին է պատկանում երկու անշարժ գույք՝ ամառանոց ու բնակարան: Շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ի դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք գերազանցում են 27 միլիոն դրամը: Ըստ հայտարարագրի՝ նա «պարտքով» է տվել 27 միլիոն 969 հազար դրամ: Դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 932 հազար դրամ, որից 4 միլիոն 29 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 903 հազար դրամը՝ կենսաթոշակ:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



