Երևանի քաղաքապետարանն ավարտել է ընդհանուր օգտագործման համայնքային գույքի նորոգման տարեկան ծրագիրը
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի՝ համայնքային գույքի նորոգման տարեկան ծրագրի մեկնարկից առաջ, գարնանը նախապես արձանագրվել էր այդ պահի դրությամբ նորոգման ենթակա վնասված գույքը:
Դրան հաջորդած՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում համայնքային բյուջեի միջոցներով կազմակերպված գործընթացի արդյունքում վերականգնվել և թարմ տեսք են ստացել բակային և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված նստարանները, մանկական խաղասարքերը, մարզասարքերը, զրուցատաղավարները և հարակից այլ բաղկացուցիչները, ընդհանուր առմամբ՝ շուրջ 7800 միավոր գույք:
Ըստ անհրաժեշտության նորոգվել և պատշաճ տեսք են ստացել նաև «Երևան» ձուլվածքով նստարաններն ու փայտե աղբամանները: Նորոգման աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատու ստորաբաժանումները: Ծրագիրը կշարունակվի նաև 2018 թվականին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



