Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

SOCIETY

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի մասնակիցներին և շնորհավորել Սափար Իսակովին՝ Ղրղըզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու ու խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ:

Իր ելույթում Հայաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Նեղ կազմով հանդիպման ժամանակ մենք արդեն հանգամանորեն մտքեր ենք փոխանակել այսօրվա օրակարգի առանցքային հարցերի շուրջ: Կցանկանայի հակիրճ անդրադառնալ Միության համար՝ մեր տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող որոշ արդիական հարցերի:
Այսօր գրեթե անհնար է խոսել տնտեսությունների արդիականացման և մրցունակության բարձրացման մասին առանց թվային օրակարգի: Հասկանալի է, որ այս մասշտաբային խնդրի լուծմանն անհրաժեշտ է հասնել՝ հաշվի առնելով տնտեսությունների՝ այդ փոփոխություններն ընդունելու ունակությունը, առանց բիզնեսի համար ավելորդ ծախսեր առաջացնելու: Միաժամանակ, կկրկնեմ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի Նախագահի հնչեցրած դիրքորոշումը. թվային լուծումների մշակումը կարելի է իրականացնել՝ ունենալով էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի փոխադարձ ճանաչման մեխանիզմը: Այդ հարցի լուծումը կարևոր է ինչպես մի շարք նախաձեռնությունների, այնպես էլ ապրանքների գներին հետևելու առումով:
ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման «ճանապարհային քարտեզն» ընթանում է տրանսպորտի և ենթակառուցվածքի մասով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համապատասխան դրույթների զարգացմանը համապատասխան: Մեզ համար, հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը, լոգիստիկ և տրանսպորտային ու կոմունիկացիոն ուղղվածություն ունեցող հարցերն առավել քան արդիական են: Մենք ակնկալում ենք, որ «ճանապարհային քարտեզի» իրագործումը կնպաստի մեր պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը:
Միության ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման շրջանակում մենք շահագրգռված ենք հասնելու տեղեկատվության փոխանակման այնպիսի համակարգի ստեղծմանը, որ կհամապատասխանի էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի աճի խնդրին, կնպաստի մեր երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի ռեժիմների պլանավորմանը:
Կցանկանայի առանձնացնել եվս մեկ թեմա: Հաջորդ տարի «Եվրասիական շաբաթը» նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Նման նախագծերի իրագործումն ընթանում է ինտեգրացիոն գործընթացներին համահունչ ու նպաստում բիզնեսի և պետությունների միջև ուղիղ երկխոսության զարգացմանը: Ուրախ կլինենք ընդունելու մեր բոլոր երկրների ներկայացուցիչներին Երևանում և համոզված ենք, որ միջոցառումն օգտակար և արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար»:
ԵԱՏՄ-ում նախագահող երկրի՝ Ղրղըզստանի Հանրապետության վարչապետ Սափար Իսակովը նիստի մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ավանդական ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար: Նա նշել է, որ շուտով կլրանա Միության կազմավորման 3 տարին, ինչը ոչ մեծ, բայց բավարար ժամանակահատված է՝ հետ նայելու և առկա սխալների շտկման ուղղությամբ աշխատելու համար: 
ԵԱՏՄ օրակարգի, խնդիրների և զարգացման հետագա հեռանկարների վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացրել անդամ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: 
Օրակարգային հարցերի շրջանակում քննարկման առարկա են դարձել ներքին շուկաների, առևտրի, ագրոարդյունաբերության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ 
Նիստի արդյունքում ստորագրվել են տարբեր ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունն ամրագրող հետևյալ փաստաթղթերը՝ 
«ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում նախաձեռնությունների մշակման կարգի մասին» որոշումը, 
«ԵԱՏՄ ներքին շուկայում 2018-2019 թթ. սահմանափակումների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) մասին» կարգադրությունը, 
«ԵԱՏՄ շաքարի շուկաներում իրավիճակի վերլուծության մասին» հանձնարարականը, 
«Ավիավթարների հետաքննության մարմնի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին» կարգադրությունը, 
«Նավաշինության մասին համաձայնագրի նախագծի» մասին հանձնարարականը, 
«ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի շրջանակում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցերի մասին» հանձնարարականը, 
«2018-2020 թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի և հիմնական ուղղությունների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը, 
«ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագրի նախագծի մասին» կարգադրությունը, 
«2018-2020 թթ. «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի անցկացման մասին» կարգադրությունը, 
«ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի գործածության մասին» համաձայնագիրը,
«Ապրանքների տեղաշարժի վերահսկողության ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների հարցի մասին» հանձնարարականը:
Ղրղըզստանում կադրային փոփոխություններով պայմանավորված՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում հաստատվել է երկրի նոր ներկայացուցչի թեկնածությունը։ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ որոշվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թ. հունվար-փետրվար ամիսներին՝ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia