Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կրոնական, ազգային ու սեռական փոքրամասնությունների կողքին «Ելքի՞ն» ներառել

INTERVIEW

Երեկ Ազգային ժողովի կողմից մերժվեց «Ելք» խմբակցության կողմից առաջ քաշված երկու նախագիծ, որոնցից մեկը վերաբերում էր «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուն:

Պատնամավորներն այս նախագծով առաջարկում էին վերանայել օրենքը, որի 48–րդ հոդվածի երկրորդ մասով ասվում է, որ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկի մեջ են մտնում պատգամավորները: Խնդիրն այն է, որ այս դրույթը շատ դեպքերում չի գործում, քանի որ պատգամավորների մուտքի իրավունքի սահմանափակում է լինում, երբ նախաքննության մարմնի կողմից արգելվում են կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները:

«Ելքի» նախագծերի մերժումը խտրական վերաբերմունք գնահատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

– Այո, խտրականություն է: Բայց կարող են դիմել հասարակական կազմակերպությունների՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Կրոնական, ազգային ու սեռական փոքրամասնությունների ցուցակում կարելի է նաև քաղաքական փոքրամասնություններին ներառել, և իրենց իրավունքները պաշտպանել ըստ եվրոպական ստանդարտների: «Ելքի» պատգամավորներին պետք է ներառել նման փոքրամասնությունների ցուցակում:

– Միակ տարբերակը հկ–ներին դիմե՞լն է: Միգուցե այլ տարբերակ էլ կա, գուցե հկ–ներին դիմելը չաշխատի:

– Շատ դեպքերում աշխատում է, ուղղակի այն տարբերությամբ, որ իրենք նյութական ապահովություն ունեն, սակայն իրավական խորհրդատվության կարիք, ինձ թվում է, կունենան: Կարող են հանգիստ դիմել:

Բացի այդ, իրենք խոստացել էին իրենց ձայն տված 126 հազար մարդկանց իրավունքները պաշտպանել: Բնականաբար, իրենք իրենց խոստումը չեն կատարում, և 126 հազար մարդու իրավունքները չեն կարողանում պաշտպանել: Այնպես որ, իրենց նույնպես կարելի է պատասխանատվության ենթարկել: Մարդիկ կարող են դատարան դիմել:

Իրենց ձայն տված մարդկանց համար ասել են, որ ընտրություններից հետո իրենց համար աշխատելու են: Փաստորեն իրենք իրենց խոստումը չեն կատարում և այդ մարդկանց համար չեն կարողանում աշխատել:

– Բանն էլ հենց այն է, որ նրանց առաջարկած ծրագրերն ու նախագծերը գուցեև ժողովրդի շահերից են, բայց ոչ՝ իշխանության: Եվ հենց փոքրամասնություն լինելու պատճառով են հետ մղվում:

– Կարևոր չէ, իրենց նախընտրական խոսքում եղել է, որ ելք կա, հիմա ստացվում է՝ ելք չկա: Սուտ խոսելու համար պատասխանատվության պիտի ենթարկվեն:

– Բայց չէ՞ որ նրանք փորձեր անում են իրենց նախագծերը առաջ տանելու:

– Գիտեք ինչ, կյանքը շատ կոնկրետ է և փորձերով չի լինում: Մեկը կարող է ասել՝ ես փորձում եմ աշխատանք գտնել, աշխատանք չեմ գտնում, հիմա ընտանիքը սոված է, ի՞նչ անի: Կամ մեկն ասում է՝ ես փորձում եմ լավ բաներ անել մարդկանց համար: Էհ, յուրաքանչյուր մարդ էլ փորձում է: Բայց նրանք կոնկրետ խոստում են տվել, որոշ մարդիկ էլ հավատացել են և իրենց 10 հազար դրամից զրկվել: Զոհողության են գնացել: Հիմա պետք է բավարարել էդ մարդկանց կարիքները: Թե ինչպես կանեն, դա արդեն իրենց գործն է:

Եթե հետևենք Դանիելյանի խոսքերին՝ ապա այսօր ամբողջ ազգը պետք է դատական քաշքշուկների մեջ լինի, քանի որ բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց նախընտրական ծրագրերի մի մասն են միայն ի կատար ածել:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System