Արմեն Ջիգարխանյանն ապահարզանի դիմում է ներկայացրել
SOCIETYԴերասան Արմեն Ջիգարխանյանը կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկիից ամուսնալուծվելու դիմում է ներկայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնել է, որ դերասանը խնդրել է դատական նիստերն անցկացնել փակ ռեժիմով: Նրա խոսքով՝ Ջիգարխանյանի կինը նրանից ամեն ինչ խլել է:
Դերասանին միջին ծանրությամբ հոսպիտալացրել էին հոկտեմբերի 10-ին: Ընդ որում, Ջիգարխանյանը հիվանդանոց է ժամանել ինքնուրույն, առանց որևէ փաստաթղթի և խնդրել է ոչ մեկի տեղեկություն չտրամադրել իր առողջական վիճակի մասին, այդ թվում՝ 38-ամյա կնոջը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



