Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Հրուշակեղենի արտադրության ոլորտը կտուժի. թանկացումների հարվածը

SOCIETY

Մեր հյուրն է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

– Պարոն Խուրշուդյան, ուսումնասիրությամբ պարզվել է, որ կարագի, բենզինի և մսի շուկայում գրանցված թանկացումները չարաշահումների հետևանք չեն: Սա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հայտարարությունն է՝ ըստ որի թանկացումներն օբյեկտիվ հիմքեր ունեն: Դուք տեսնո՞ւմ եք այդ հիմքերը:

– Այդ հետազոտությունների մասին բազմիցս ենք լսում, բայց մի խնդիր կա՝ դրանք պետք է թափանցիկ դառնան: Ինչպես աշխարհի շատ երկրներում՝ մեզ մոտ ևս գին ձևավորող հաշվետվությունները պետք է հստակ երևան: Հայաստանում չկա այդ թափանցիկությունը և ինձ համար շատ դժվար է գնահատել օբյեկտիվությունը: Տեսեք՝ կարագի միջազգային գները թանկացել են ամիսներ առաջ: Այստեղ հարց է ծագում. գուցե՞ ամիսներ առաջ դեմպինգ են արել և սրանից ավելի՞ շուտ պետք է թանկացնեին: Հետազոտությունը պետք է համապարփակ լինի: Ի դեպ՝ աշխարհում կարագի գինը մոտ երկու անգամ է թանկացել, այստեղ՝ ավելի քիչ: Բացի այդ, Հայաստանում գին ասվածը հարաբերական է: Օրինակ, եթե ապրանքի գինը մնում է նույնը, բայց որակն ընկնում է, դա էլ կարծես քողարկված թանկացում լինի: Մեր երկրում կարագի ավելի քիչ թանկացում գրանցվեց, քան դրսում:

Սրանից մեկ այլ հարց է ծագում՝ արդյո՞ք որակը պահպանվել է: Մենք սննդի որակի վերահսկողությունը միշտ պետք է համատեղենք գների հետ: Ցավոք սրտի՝ մենք ապրանքային կայացած բորսա չունենք, որտեղ ստանդարտի հարցն ինքնաբերաբար լուծված կլիներ: Մենք չգիտենք՝ ի՞նչ ապրանք է գալիս, ուղղակի սպառողական մակարդակով ենք փորձում հասկանալ: Չգիտենք նաև, թե տնտեսվարողն ի՞նչ հնարքներով է փորձում դիմակայել միջազգային գների թանկացման մարտահրավերներին: Այնպես որ թե՛ սննդի վերահսկողության, և՛ թե՛ գների հետազոտությունները պետք է դառնան ավելի թափանցիկ: Իրականում անհնար է, որ որևէ փորձագետ գնահատական տա օբյեկտիվության մասին: Ի տարբերություն ՏՄՊՊՀ–ի՝ մենք մուտք չունենք այդ ֆիրմաներ:

– Աշխատավարձերի և թոշակների բարձրացում 2018–ին ևս չի նախատեսվում: Այս համատեքստում ի՞նչ պայմաններ է ստեղծում կառավարությունը, որպեսզի հասարակությունը դիմակայի թանկացումներին:

– Ի տարբերություն կառավարության ծրագրի, ապրանքների գնային բարձրացումը նոր է: Այդ առումով հանգամանքը կառավարությունում երևի ո՛չ պլանավորել են, ո՛չ էլ մտածել այդ մասին: Առհասարակ մեզ մոտ ոլորտային քաղաքականությունը զարգացած չէ: Թեև երկու–երեք ապրանքի թանկացումը գնային մեծ փոփոխությունների չի բերի, բայց ազդելու է տնտեսության որոշակի հատվածի վրա: Եթե գնային բարձրացումը տնտեսության ազդեցության տեսանկյունից դիտարկենք, ապա հիմնական հարվածը հրուշակեղենի արտադրության ոլորտն է կրելու:

Կարագի թանկացումից այդ ոլորտը կարող է մասնակի տուժել: Հրուշակեղենը կթանկանա, բայց մեծ հաշվով ինֆլացիայի չի բերի: 300–ից ավելի անուն ապրանքներով են դիտարկում ինֆլացիան: Իսկ նշված ոլորտն այդքան էական չէ, որպեսզի ընդհանուր ֆոնի վրա ազդի: Միշտ խոսում են այն մասին, թե թանկացումը շղթայական ազդեցություն կունենա, բայց այդպես չէ: Գները չեն կարող անվերջ աճել, երբ մարդկանց գնողունակությունը ցածր է:

Այստեղ տնտեսվարողների վարքագիծը պետք է հասկանանք: Եթե գնողունակությունը ցածր է՝ տնտեսվարողը ստիպված այլ ձևով է սկսում հարմարվել գների իրականությանը: Գները չի բարձրացնում, բայց իր շահույթն է կրճատում: Հիմա, եթե հրուշակեղենի գները բարձրանան, մարդիկ ի վիճակի չեն լինի այն սպառել նույն մակարդակով, ինչը նախկինում էին սպառում, քանի որ այդ եկամուտը չունեն: Դա կբերի նրան, որ ոլորտում անկում կգրանցվի:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia