Yerevan, 10.November.2025,
00
:
00
BREAKING


Հայաստանի և Ռուսաստանի կապերը զարգանում են բոլոր ուղղություններով. Դմիտրի Մեդվեդև

POLITICS

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը,  առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Նրանք  պատասխանել են նաև յուրաքանչյուր կողմից մեկական հարցի։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան- Հարգելի Դմիտրի Անատոլիի, գործընկերներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մեր բանակցությունների արդյունքներով: Առաջին հերթին մենք ամփոփեցինք վերջին ժամանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Արձանագրել ենք, որ մեր երկրների դաշնակացային հարաբերությունները տարեցտարի դինամիկ կերպով զարգանում են, մենք աճ ենք արձանագրել նաև թվերում և միաժամանակ ընդգծել ենք, որ ունենք աճի մեծ  հնարավորություններ:

Քննարկել ենք համատեղ և՛ ներդրումային, և՛ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ համագործակցության խորացման ուղղությամբ: Այսօր ստորագրվել են փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:     

Երկկողմ տնտեսական փոխգործակցության բոլոր գործընթացներում մենք ընդգծել ենք միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը և շեշտել վերջին ժամանակներս շատ հաճախակի, պարբերական ու կառուցողական հանդիպումների փաստը միջգերատեսչական և հորիզոնական մակարդակում, ինչը լրացուցիչ խթան և արագություն է հաղորդում, որպեսզի այն միջոցառումները, որոնք մենք նախատեսում ենք՝ արագ կյանքի կոչվեն: Ավարտելով խոսքս, ցանկանում եմ արձանագրել, որ մենք բավարարված ենք կատարված աշխատանքից: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ մեր բանակցություններն ինչպես միշտ եղել են շատ կառուցողական, հագեցած և բարեկամական: Վստահ եմ, որ այն, ինչ պայմանավորվել ենք՝ մոտ ժամանակներս կիրականացվի, և մենք միայն առաջ կշարժվենք:

ՌԴ վարչապետ Դմիտրի ՄեդվեդևՀարգելի Կարեն Վիլհելմի, հարգելի գործընկերներ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Կարեն Վիլհելմին հակիրճ էր, ես կփորձեմ էլ ավելի հակիրճ լինել, սակայն դա չի նշանակում, որ մենք ունեցել ենք ոչ ճիշտ բանակցություններ, հակառակը, ամեն ինչ լավ է եղել, մենք համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով կապերը զարգանում են: Ի դեպ, այժմ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն է, իսկ մեր հարաբերությունների պատմության մասին ես չեմ խոսի, քանի որ դրանք ավելի երկար ժամանակահատված են ներկայացնում: Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերը, երկկողմ առևտրաշրջանառությունն աճել  է և 2016, և 2017 թվականին, ընդ որում՝ աճում է բավականին լավ տեմպերով, մենք այդ մասին արդեն ասել ենք: Մեր համատեղ բոլոր ձեռնարկություններն աշխատում են բոլոր ոլորտներում՝ և՛ բարձր տեխնոլոգիաների,  և՛ էներգետիկայի, և շինարարության, և՛ հեռահաղորդակցության: Մենք ուրվագծել ենք ապագայի ծրագրերը, թե ինչով կարելի է զբաղվել մոտակա տարիներին: Համագործակցությունը հումանիտար ոլորտում ևս զարգանում է, մենք պատրաստվում ենք Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանը, որոնք տեղի կունենան նոյեմբերին: Հույս ունեմ, որ հումանիտար ոլորտում մի շարք նոր ծրագրեր ևս կիրականացվեն: Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել  գործընկերոջս՝ աշխատանքի հիանալի պայմանների և հյուրընկալության համար:

Հարց- Ռոսիա 1 հեռուստաընկերություն. Դմիտրի Անատոլիի, վերջերս մամուլում շատ է խոսվում երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին: Մասնավորապես, խոսքը ներդրումների, մեքենատրակտորային համակարգերի ստեղծման, հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ Ռուսաստան մատակարարելու և հանրապետության ջերմոցային տնտեսության մեջ մեր կողմից  ներդրումներկատարելու մասին էՀարց ինչպե՞ս է զարգանում այդ հարաբերությունների համակարգը և ինչպիսի՞ն է դրա ներուժը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև- Զարգանում է լավ: Ակնհայտ է, որ այստեղ համագործակցության համար մենք ունենք ամուր հիմքեր: Մեր երկրում շատ տարածված են հայկական մրգերը, հյութերը, պանիրները և մի շարք պտուղ-բանջարեղենային պահածոները, որոնք արտադրվում են Հայաստանում ու աչքի են ընկնում արտակարգ որակով: Հայկական ծիրանը դա առանձին թեմա է: Ես նոր իմացա, իմ գործընկերը տեղեկացրեց, որ կա «ուշ ծիրան» հասկացողություն, որը հիմա են հավաքում, այնպես որ ծիրանային պատմությունը շատ երկար է: Այնպես որ, ներուժը շատ մեծ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը սեփական գյուղատնտեսությունը զարգացնելուց բացի, դեռ պահպանում է մի շարք երկրներից պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումների նկատմամբ հետաքրքրությունը, ինչը, բնականաբար, նպաստում է, որպեսզի մեծացնենք փոխգործակցությունը Եվրասիական միության մեր բարեկամների ու գործընկերների, մասնավորապես՝ Հայաստանի հետ: Մենք գուցե դեռ չունենք նման խոշոր ու առաջադեմ նախագծեր ջերմոցային տնտեսության ու վերամշակման առումով և պետք է անպայման դրանով զբաղվենք, բայց մենք պատրաստ ենք շարունակել աշխատել գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի մատակարարման հարցերով, կամ պարզ ասած՝ մեր գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումներով: Այստեղ մի շարք  տարբերակներ ունենք և՛ աջակցության շրջանակում, և՛ այն աշխատանքային քարտեզի, որը պատրաստել ենք մեր մեքենաշինատրակտորային կայանների պետական ցանցի զարգացման շրջանակում, որոնք կարող են աշխատել Հայաստանում: Այնպես որ, կարծում եմ, որ ունենք շատ մեծ հնարավորություններ այս, ինչպես նաև՝ այլ ուղղություններով: Մենք այսօր քննարկել ենք մի շարք հարցեր, կապված ոչ միայն գյուղատնտեսության հետ, այլ նաև զբաղվել ենք էներգետիկայով: Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Դրա էությունն այն է,  որ հաջորդ տարի  Հայաստանի համար պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքի, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը:

Հարց- «Արմենպրես» գործակալություն. հարցս ուղղված է երկու վարչապետներին: Նոյեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում սկսելու է գործել ազատ տնտեսական գոտին: Ինչպե՞ս եք դիտարկում ԵԱՏՄ երկրների եւ, մասնավորապես, ռուսական բիզնեսի ու ներդրումների ներգրավման հեռանկարներն այդ նախագծում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Այսօրվա օրակարգը, ինչպես նշեցի, եղել է շատ հագեցած ու կառուցողական: Մենք քննարկել ենք այս թեման նույնպես: Ավելին, ինչպես ես արդեն ասել եմ, եղել են բավականին հաճախակի բանակցություններ միջգերատեսչական ու միջոլորտային մակարդակներում և արդեն կան որոշ նախագծվող ծրագրեր: Մենք գտնում ենք, որ ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է  ռուսական կապիտալի ու բիզնեսի համար, որը հետաքրքրություններ ունի Իրանում: Ավելին, մենք շատ բաց ենք ու պատրաստ ենք համագործակցել ոչ միայն Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի տեղակայման, այլև համատեղ ներդրումային համագորցակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այն բավականին ինտենսիվ բանակցությունները, որոնք տեղի են ունենում, կունենան վերջնական պատրաստի տեսք՝ կիրառման համար:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև- Մենք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Այդ իսկ պատճառով, եթե Եվրասիական տնտեսական միության մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը: Գործընկերները մեզ այսօր առաջարկել են համաներդրման այլ ձևաչափեր: Մենք կմտածենք՝ ինչպես այդ ամենն ամբողջականացնել, միգուցե օգտագործելով ռուսական զարգացման ինստիտուտներ, ինչպիսիք են Ուղղակի ներդրումների հիմնադրամը, Վնեշէկոնոմբանկը և Ռոստէքսպորտցենտրը: Կարևորրը, որ դա տա իր պտուղները:

 

AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives