Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են հայ-ռուսական համագործակցության զարգացման հեռանկարները

SOCIETY

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 24-ին կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի

Գործընկերներ

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում: Ավանդաբար մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, և ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անշեղորեն աճում է: Մենք Դմիտրի Անատոլիի հետ արդեն հասցրեցինք արձանագրել, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով: Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ աճի հնարավորությունները բավական մեծ են, և ունենք հսկայական չօգտագործված ներուժ: Մեր գործընկերների՝ վերջին շրջանում հաճախակի դարձած միջգերատեսչական մակարդակով հանդիպումները հենց այդ մասին են վկայում: Այսօր համատեղ ուսումնասիրվում են բավական հեռանկարային առաջարկություններ: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ մեր օրակարգային հարցերը և հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար: Այսօր արդեն ստորագրման են պատրաստ մի շարք փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք կարծում ենք, որ ունենք բոլոր հնարավորությունները՝ ոչ միայն պահպանելու մեր հարաբերություններում  նկատվող միտումը, այլև արագացնելու այն: Եվս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Ուրախ ենք Ձեզ տեսնել»:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ելույթում ասել է.

«Հարգելի Կարեն Վիլհելմի

Հարգելի գործընկերներ, բարեկամներ

Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ: Հունվարից օգոստոս ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Առաջարկում եմ հետագայի համար հենց այդ ցուցանիշն էլ օգտագործել: Դա նշանակում է, որ մեր երկրները հաղթահարել են տնտեսական դժվարությունների շրջանը, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: Հուսով եմ, որ ներդրումային համագործակցությունը ևս հետ չի մնա ապրանքաշրջանառությունից: Ամենակարևորը, որ վերջին շրջանում մեր երկրները կարողացան ստանալ ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ  ձևաչափով աշխատանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ճիշտ մոդելը: Այդ օգուտները նշանակալիորեն հենց դրանով էլ պայմանավորված են: Ապրանքաշրջանառության աճը, իմ կարծիքով, նույնպես լավ նշան է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Դա վերաբերում է այդ թվում նաև Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական մթերքի ներմուծմանը, համագործակցության մի շարք այլ ուղղություններին: Գործընկերները պատրաստվել են, նրանք պատրաստ են ներկայացնել իրենց պատկերացումները, թե ինչ պետք է անել, իսկ մենք մեր աշխատանքը կեզրափակենք փաստաթղթերի ստորագրմամբ»:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին ինչպես ավանդական, այնպես էլ նոր հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացմանը: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են դեպի երրորդ երկրներ արտահանումը խթանելուն և համապատասխան ներուժ ունեցող ոլորտներում ներմուծման փոխարինումը զարգացնելուն ուղղված համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով արդյունավետ մեխանիզմների ստեղծումը և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը շարունակելու վերաբերյալ հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:

Երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում  Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը զեկուցել է մինչ օրս տեղի ունեցած 17 նիստերի արդյունքներով իրականացված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Նա ներկայացրել է առևտրատնտեսական և բիզնես կապերի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության, շինարարության, շրջակա միջավայրի պահպանության, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման և այլ ոլորտներում համագործակցության ընթացքը: Մ. Սոկոլովը նշել է, որ բիզնես երկխոսության ամրապնդման և ներդրումային համագործակցության զարգացմանը կնպաստի Հայաստան-Իրան սահմանին՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, և Ռուսաստանի մի շարք խոշոր ձեռնարկություններ պոտենցիալ հետաքրքրվածություն են հայտնել ԱՏԳ-ում մասնակցություն ունենալու կապակցությամբ: Իսկ այս տարվա մարտին ստորագրված համատեղ հուշագրի հիման վրա Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը ևս կխթանի հայ-ռուսական համատեղ փոխշահավետ ծրագրերի նախաձեռնումը, որի շրջանակում ներդրումների իրականացման համար առավել հետաքրքիր և արդյունավետ ոլորտներ են համարվում գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքները և բարձր տեխնոլոգիաները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-իրանական սահմանին՝ Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտու հնարավորություններին և քննարկել այնտեղ ռուսաստանյան ընկերությունների ներգրավման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Երեկոյան ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պաշտոնական պատվիրակության պատվին ՀՀ վարչապետի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia