Կառավարությունում ընթանում է Կարապետյան-Մեդվեդև առանձնազրույցը
POLITICSՀՀ կառավարությունում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներ Կարեն Կարապետյանի ու Դմիտրի Մեդվեդևի բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընթանում է Կարապետյան-Մեդվեդև առանձնազրույցը, որի ավարտից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով՝ երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ:
Սպասվում է, որ բանակցություններից հետո կստորագրվեն միջկառավարական, միչգերատեսչական և միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող փաստաթղթեր, որից հետո Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
ՌԴ վարչապետին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Կարեն Կարապետյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո ժամանել ՀՀ կառավարություն:
Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանի պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հայտնի է, որ հոկտեմբերի 25-ին Երևանում կայանալու է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը:
http://armenpress.am/arm/news/



