Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Գյուղնախարարությանը փող է պետք երինջների ձեռքբերման համար. երևի նախկինները նախկինում կերած փողերը «մարսել» են

POLITICS

Հայաստանում կաթի և մսի արտադրության աճ ապահովելու և կաթնային տավարաբուծությունը զարգացնելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունը տավարաբուծության զարգացմանը նպաստող նախագիծ է առաջ քաշել: Այս մասին որոշման նախագիծը օրերս հայտնվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Ըստ նախարարության՝ 2017–2022 թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի կատարելագործմանը, կաթի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացումն ապահովելու նպատակով հանրապետությունում 2017–2022 թթ. տոհմային կենդանիների գլխաքանակն ավելացնելու և դրանցից ստացվող բարձր մթերատու և տոհմային արժեք ունեցող սերունդները ֆերմերային տնտեսություններին մատակարարելու անհրաժեշտությամբ:

Նշենք, որ Գյուղատնտեսության նախարարությունը տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2007–2015 թթ. Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի Հանրապետություններից և Գերմանիայի Դաշնությունից հանրապետություն են ներկրել 2506 գլուխ բարձրարժեք տոհմային երինջներ, որից հոլշտին ցեղի՝ 981 գլուխ, շվից ցեղի 932 գլուխ, սիմենթալ ցեղի՝ 593 գլուխ:

Ներկրված տոհմային երինջների բազայի վրա հանրապետությունում ձևավորվել են բարձր մթերատու նախիրներ, բացի այդ, սեփական վերարտադրության հաշվին ստացված և տեղում աճեցված տոհմային կենդանիները վաճառվել են ինչպես հանրապետության գյուղացիական տնտեսություններին, այնպես էլ հանրապետությունից դուրս:

Որոշման նախագծի նպատակը 2017–2022 թթ. տոհմային երինջների ձեռքբերման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումն է: Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել Ֆինանսների նախարարության գանձապետական հատուկ հաշվին տոհմային երինջների արժեքների կուտակումից գոյացած գումարները:

 

Խմբագրության կողմից. Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19–ին Past.am-ը գրել էր «Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը. նոր քրեական գործ» վերնագրով նյութը, որում, մասնավորապես ասված էր. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում` ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով կատարված քննությամբ մի շարք խնդիրներ ու բացթողումներ են հայտնաբերվել «Հայաստանի Հանրապետությունում 2007–2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի իրականացման ժամանակ:

Մասնավորապես՝ քրեական գործով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում 2007–2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով առքուվաճառքի պայմանագրերի հիման վրա տոհմային երինջների իրացման գործընթացը, ըստ էության, չի ապահովել հիշյալ ծրագրի արդյունավետ իրականացումը, որի հետևանքով գոյացել է պետության հանդեպ չկատարված ավելի քան 600 մլն դրամ պարտավորություն»։

Վերոշարադրյալը քաղվածք է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական գրությունից: Երբ գյուղնախարար էր Սերգո Կարապետյանը (2010–2016), բոլորին է հայտնի (բայց բոլորը լռում են), որ եվրոպաներից «բարձր սորտի» երինջների անվան տակ ՀՀ էին բերում ստերջ, հիվանդ, միայն կաշին ու ոսկորը վրան երինջներ և «սաղացնում էին» խեղճ գյուղացիների ու ֆերմերների վրա: Միլիոններ էին աշխատում այն սրիկաները, ովքեր խեղճ գյուղացուն ստիպում էին բանկերից վարկ վերցնել ու գնել այդ «ոջլոտ» կովերը: Կոմիտեն ընդամենը 1,5 միլիոն դոլարի վնաս է տեսել:

Ուրեմն մնացածը փաստաթղթերով «լղոզել են»: Եթե ստուգեն` նույն պատմությունն է լինելու նաև կարտոֆիլի և սելիտրայի ներկրման ոլորտում»


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards