Հայաստանի բռնցքամարտի այս առաջնությունը պետք է առանձնանա նոր երիտասարդների ի հայտ գալով. Դավիթ Թորոսյան
SPORTԵրևանի «Դինամո» մարզահամալիրում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
«Հայաստանի այս առաջնությունը պետք է առանձնանա նոր երիտասարդների ի հայտ գալով: Մասնակիցների քանակը բավարար է, որ կարողանանք ընտրություն կատարել: Միտումներ կան, որ այս մարզաձևը նոր թափով կարող է զարգանալ Արցախում, սակայն տխրելու առիթ է տալիս այն փաստ, որ Վանաձորը, որը ժամանակին բռնցքամարտի հիմնական «արսենալ»-ն էր համարվում, հիմա թուլացել է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցում են 86 մարզիկներ Հայաստանից և Արցախից: Մրցումային առաջին օրը կկայանա 14 մենամարտ 6 քաշային կարգերում:
http://armenpress.am/arm/news/
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



