Ադրբեջանն Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին կներառի «սև ցուցակում»
SOCIETYՊաշտոնական Բաքուն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Արցախ այցելելու պատճառով կներառի «սև ցուցակում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան և Արցախ՝ իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: Բուրդենը հարցազրույցներ է անցկացրել արցախյան Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Ջդրդուզի կիրճում, որտեղ նա ճաշակել է ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական յոգուրտ, թթի և հոնի օղի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



