Վթար Երեւան-Արմավիր ավտոճանապարհին. Վարորդը մահացել է
SOCIETYՀոկտեմբերի 23-ին, ժամը 18:41-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երեւան-Արմավիր հատվածի 23-րդ կմ-ին բախվել են «Nissan Altima» մակնիշի 22 UT 454 (վարորդ՝ 1961 թ. ծնված Վ. Հ.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UF 820 (վարորդ՝ 1960 թ. ծնված Վ. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:02-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ մահացել է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



